«Լիվերպուլ» — «Էվերթոն». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:30, 01 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Լիվերպուլ» — «Էվերթոն» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ, ի տարբերություն առաջին շրջանում կայացած խաղի, այս մերսիսայդյան դերբին կանցնի գոլառատ պայքարում: 

Անխոս, ապրիլի առաջին օրվա ու ամբողջ Եվրոպայի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ իրար հետ կմրցեն «Լիվերպուլն» ու «Էվերթոնը»: Ի դեպ, այս խաղը Յուրգեն Կլոպի համար կարող է ռեկորդային դառնալ՝ նա կարող է լինել առաջին մարզիչն այս դիմակայության պատմության ընթացքում, ով տարել է երեք անընդմեջ հաղթանակ: Նախորդ խաղերում Յուրգեն Կլոպի թիմն առավելության է հասել խոշոր 4:0 և 1:0 հաշիվներով: Վերջին հանդիպումից հետո թիմերը բավականին փոխվել են և պետք է նշել, որ այդ կողմով առավելությունը «Էվերթոնի» կողմն է, որովհետև Ռոնալդ Կումանի թիմն այդ պարտությունից հետո 36 հնարավորից վաստակել է 27 միավոր, իսկ ահա «Լիվերպուլը»՝ 19 միավոր: Թեպետ կա ևս մեկ կարևոր հանգամանք՝ «Լիվերպուլը» չի պարտվել թոփ-5 թիմերի դեմ խաղերում: Սա, իհարկե, տպավորիչ է, բայց մրցաշարային աղյուսակում ամեն ինչ այնքան լավ չէ, որքան պետք է լիներ:

«Էվերթոնը» բավական հաջող էր հանդես գալիս վերջին շրջանում, սակայն ազգային հավաքականների խաղերից հետո թիմը կորցրել է մի շարք առանցքային խաղացողների, և հիմա «կապույտների» երկրպագուները շատ են ափսոսում, որ հավաքականների հանդիպումներն ընկան հենց մերսիսայդյան դերբիից առաջ: Ազգային ընտրանի հրավիրվելու ընթացքում ծանրագույն վնասվածք ստացավ Շեյմուս Կոուլմենը, նա ոտքի կրկնակի կոտրվածք է ստացել և այս տարի այլևս խաղադաշտ չի վերադառնա: Էլ ավելի է վատացրել իր վիճակը, իր վնասվածքը իռլանդացի Ջեյմս Մաքարտին: Ֆունես Մորին ևս վնասվածքով է վերադարձել, վնասվածք ունի նաև Մորգան Շնայդերլինը, ով, տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդից», կարողացել էր ամրագրել տեղը թիմի հիմնական կազմում: Չնայած այս ամենին, Ռոնալդ Կումանն ունի ալտերնատիվ տարբերակներ՝ Կոուլմենի փոխարեն աջից կխաղա Հոլդգեյթը, իսկ կենտրոնում, իհարկե, կա լեգենդար Գարեթ Բարրին, ով ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ, նրա կողքին էլ կլինի երիտասարդ Թոմ Դեյվիսը: Բայց ամենակարևորն այն է, որ թիմի հիմնական կազմում կլինի Ռոմելու Լուկակուն, ով այս մրցաշրջանում 21 գնդակ է խփել, որոնցից տասը՝ 80-րդ րոպեից հետո: Այսինքն՝ «Լիվերպուլի» պաշտպանությունը պետք է աչալուրջ ու ուշադիր լինի:

«Լիվերպուլը», ինչպես նշեցի, «Էվերթոնի» հետ վերջին հանդիպումից հետո անհաջող է հանդես գալիս: Այս պահին 4-րդն է, սակայն տեղը երաշխավորված չէ Չեմպիոնների լիգայում, քանի որ և՛ «Էվերթոնն» է պայքարում բաղձալի հորիզոնականի համար, և՛ «Ման. Յունայթեդը», և՛ «Արսենալը»:

«Լիվերպուլը», իհարկե, ունի խնդիրներ: Դեննի Ինգսը, ինչպես գիտեք, վնասվածք ունի, չի լինի հիմնական կազմում նաև Դանիել Սթարիջը, ինչը ենթադրում է, որ հարձակման գծում կխաղա Ռոբերտո Ֆիրմինոն: Բայց ամենալուրջ կորուստը կիսապաշտպանությունում է՝ թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը դարձյալ լինելու է խաղից դուրս, նա ևս երեք խաղ չի կարողանալու օգնել թիմին, ինչպես նաև Ադամ Լալլանան, ինչի պատճառով թիմի հենեկետային գոտում հանդես կգա Լուկաս Լեյվան, ով այդքան էլ վստահելի չէ: Նրա կողքին կլինի Էմրե Չանը, ինչպես նաև սպասվում է, որ խաղադաշտում կլինի Ջորջինո Վեյնալդումը:

Ինչ վերաբերում է խաղի կանխատեսմանը, ես գտնում եմ, որ այս թիմերի միջև հանդիպումն այս անգամ ավելի արդյունավետ կստացվի, քան առաջին խաղում, որում ընդամենը մեկ գնդակ խփվեց: Կլինի 2,5-ից շատ գնդակ, ինչի համար սահմանված է 1,73 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 30-րդ տուր
15:30/1 ապր
«Լիվերպուլ» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ