«Լիվերպուլ» – «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 28 օգս 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Լիվերպուլ» — «Չելսի» Անգլիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Մրցաշրջանի մեկնարկից առաջ անգլիացի փորձագետներն ու մասնագետները «Չելսիին» կարգում էին որպես «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մրցակիցն Անգլիայի առաջնության ոսկե մեդալների համար պայքարում։ Առաջին երկու տուրերում Թոմաս Տուխելի տղաներն ապացուցեցին, որ արժանի են մասնագետների վստահությանը։ Առաջիկայում թիմին սպասում է փորձություն, որի անունն է «Լիվերպուլ»։ Այս թիմն էլ ապացուցելու շատ բան ունի։

Յուրգեն Կլոպի տղաներին Անգլիայում քչերն են համարում չեմպիոնության հավակնորդ, բայց իզուր։ «Նորվիչի» ու «Բարնլիի» հետ խաղերում մերսիայդցիները շատ վստահ տեսք ունեին, հանգիստ վերահսկում էին գնդակը, յուրաքանչյուր խաղում ստեղծում էին առնվազն 6 գոլային պահ։ Արդյունքում՝ 2 խաղ, 5 գնդակ, 0 բաց թողած գոլ։ Իհարկե, վերոնշյալ թիմերին հաղթելը լավ է, բայց դրանք երբեք «Չելսի» չեն լինի։ Լոնդոնյան թիմի դեմ պետք է խաղալ հատուկ տրամադրվածությամբ։

«Մառախլապատ Ալբիոնում» այս դիմակայությունն ընկալում են նաև որպես տիտանների առճակատում՝ Վիրջիլ վան Դեյկ vs Ռոմելու Լուկակու։ Բելգիացի ֆուտբոլիստը դարձավ «Չելսիի» առանց այն էլ ուժեղ թիմի գլխավոր ձեռքբերումը։ «Թոշակառուների» կազմում նախորդ մրցաշրջանում Լուկակուն պակասում էր, չնայած առանց նրա էլ մայրաքաղաքային թիմը հաղթեց ՉԼ-ն։ Այս տարի Լուկակուն արդեն ցույց է տվել իր արժեքը՝ դառնալով գոլի հեղինակ Լոնդոնի դերբիում։ Մի շարք ցուցանիշներով նա լավագույնն էր դաշտում։ «Չելսիի» երկրպագուները հատկապես սպասում են, որ նրա կողքին վերջապես այլ մակարդակի ֆուտբոլ ցույց կտա Տիմո Վերները։

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Յուրգեն Կլոպն առաջիկա խաղում կանգնած է 2 դիլեմայի առաջ։ Ձախ պաշտպանի դիրքում նորից վստահել հույն Կոնստանտինոս Ցիմիկասին, որը թույն ֆուտբոլ էր խաղում միջմրցաշրջանային հավաքի ընթացքում, թե՞ կազմ վերադարձնել վնասվածքից ապաքինված, բայց դեռ լիարժեք չվերակագնված Էնդրյու Ռոբերտսոնին։ Բացի դրանից, կա կենտրոնական հարձակվողի հարց՝ Ժո՞տա, թե՞ Ֆիրմինո։ Մամուլը չնչին առավելությունը տալիս է ավելի արագաշարժ պորտուգալացուն։ «Չելսին» կդիմի ռոտացիաների, բայց դուրս կգա դաշտ մեկնարկային կազմով՝ առջևում Լուկակուի հետ։ Չեն խաղա միայն Պուլիշիչն ու Լոֆտուս-Չիկը, որոնք կորոնավիրուսով են վարակվել։

Քանի որ հանդիպումը կայանալու է լեփ-լեցուն «Էնֆիլդում», հավատում եմ, որ «Լիվերպուլը» չի պարտվի։ Մտածում եմ, որ խաղում շատ գոլեր չեն լինի, ինչպես եղավ այս թիմերի միջև կայացած վերջին խաղում (ի դեպ, դատարկ «Էնֆիլդում» «Չելսին» հաղթել էր 1:0 հաշվով)։ Ես կանեմ զգույշ, բայց լավ գործակցով կանխատեսում, որի համաձայն՝ խաղում կլինի տոտալ 3.5-ից քիչ գոլ ու «Լիվերպուլը» չի պարտվի։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ
20:30/28 օգս
«Լիվերպուլ» – «Չեսլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ