«Լիվերպուլ» – «Չելսի»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Անգլիայի Պրեմիեր լիգայում կրքերը թեժ են, սակայն ի սկզբանե ֆավորիտի կարգավիճակ ունեցող թիմերից ոչ բոլորն են արդարացնում երկրպագուների սպասելիքները: Մինչ «Արսենալը» պատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ սկզբունքային ու կարևոր դիմակայությանը, իսկ «Մանչեսթեր Սիթին» փորձում է հասնել անհավանական ընթացք հավաքած «Զինագործներին», ինչ-որ տեղ՝ ստվերում իրենց առճակատմանն են պատրաստվում «Լիվերպուլն» ու «Չելսին»:
Անգլիական այս երկու գրանդներն ակնհայտորեն ձախողում են առաջնությունը: Ամենայն հավանականությամբ, նրանք շեշտը կդնեն Չեմպիոնների լիգայի խաղարկության վրա, որտեղ սպասում են 1/8 եզրափակիչի խաղերին: Բայց ամբողջությամբ անտեսել Պրեմիեր լիգայի հանդիպումները ևս չի կարելի: Ի վերջո, 6-7 խաղից բաղկացած հաղթարշաը կարող է քառյակում հայտնվելու հեռանկար բացել: Այդ հաղթարշավի հիմքը կարելի է դնել հենց այսպիսի նշանակալի մրցավեճում:
Մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» ու «Չելսին» անմիջական հարևաններ են և 28-ական միավորով բաժանում են 9-10-րդ տեղերը: Շանսերը, բոլոր առումներով, հավասար են թվում: Սակայն, կարծում եմ՝ ավելի գերադասելի են մերսիսայդցիների հնարավորությունները: Յուրգեն Կլոպի թիմը վերջին երկու խաղերում պարտվել է. և ո՞ւմ՝ «Բրայթոնին» ու «Բրենդֆորդին»: Ակնհայտորեն սասանված հեղինակությունը պետք է վերականգնել ու ավելի հարմար առիթ դժվար է գտնել: Վստահ եմ, որ «Լիվերպուլը» դաշտ դուրս կգա շատ ավելի մոտիվացված և կփորձի օգտագործել հարազատ ստադիոնի առավելությունը:
«Չելսին», չնայած կատարած տրանսֆերային լուրջ գործարքներին, դեռ իր լավագույն խաղի փնտրտուքների մեջ է: Ժոաու Ֆելիքսը որակազրկված է և չի խաղա, իսկ Միխաիլ Մուդրիկի նորամուտին «Թոշակառուների» երկրպագուները երևի դեռ կսպասեն, քանի որ ուկրաինացին մրցակցային մակարդակում չի խաղացել անցած տարվա նոյեմբերից: Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Գրեմ Փոթերի թիմը թերևս անելիք չունի, բացի սեփական արժանապատվությունը բարձր պահելուց:
Հետևաբար, առաջարկում եմ առանց երկար-բարակ մտածելու ընտրել «Լիվերպուլի» հաղթանակը: «Կարմիրները» նահանջելու տեղ այլևս չունեն և այս խաղում պետք է ցանկացած գնով կորզեն երեք միավորը: Գործակիցն էլ բավականին բարձր է, ինչը կտա տարբեր կոմբինացիաների հնարավորություն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: