«Լիվերպուլ» – «Բրենթֆորդ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:30, 25 օգս 2024
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Լիվերպուլ» – «Բրենթֆորդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ըստ տրամաբանության՝ այս խաղում ամեն ինչ պետք է հեշտ դասավորվի տանտերերի համար:

Առաջին տուրում «Բրենթֆորդը» լավ տեսք չուներ, սակայն կարողացավ հաղթել: Թիմն ավելի թույլ ֆուտբոլ խաղաց, քան «Քրիսթալ Փելասը»:

Նախորդ մրցաշրջանում այս թիմը պայքարում էր տեղն էլիտայում պահպանելու համար: Չեմ կարծում, թե նոր մրցաշրջանում որակական թռիչք կտեսնենք:

Նախանցած մրցաշրջանում «Բրենթֆորդն» առավելագույնն արեց և գրավեց 9-րդ տեղը: Թիմից հավանաբար կհեռանա Այվան Թոնին, իսկ Տյագոն, որին ձեռք էին բերել անգլիացի հարձակվողի բացը լրացնելու համար, հենց առաջին խաղում վնասվածք ստացավ: Այո՛, «Բրենթֆորդը» կրկին կփորձի դիտարժան ֆուտբոլ ցուցադրել, բայց որակն ու կայունությունը խնդիր են այս կոլեկտիվի համար:

«Իպսվիչի» հետ խաղի առաջին կեսում «Լիվերպուլն» այնքան էլ չտպավորեց, սակայն ընդմիջումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ: Առայժմ «Կարմիրների» հետ ամեն ինչ նորմալ է, սակայն մրցակիցներն առայժմ խաղամակարդակով զիջում են մերսիսայդցիներին:

Նախորդ մրցաշրջանի երկու խաղում էլ «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթել էր «Բրենթֆորդին»: Կարծում եմ՝ այս անգամ էլ նույն սցենարը կտեսնենք:

Երկու տարբերակ ունեմ. «Լիվերպուլի (-2) ֆորա, առաջին խաղակեսում «Լիվերպուլի» գոլերի տոտալը 1-ից շատ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ
19:30/25 օգս
«Լիվերպուլ» – «Բրենթֆորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ
19:30/25 օգս
«Լիվերպուլ» – «Բրենթֆորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ