«Լիվերպուլ» — «Բրայթոն ընդ Հոուվ»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 30 նյմ 2019
Խաղում է

Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Լիվերպուլ» — «Բրայթոն ընդ Հոուվ» հանդիպման վերաբերյալ:

Անգլիայի առաջնության 14-րդ տուրը հերթական հնավարությունն է Յուրգեն Կլոպի համար «Մանչեսթեր Սիթիից» առաջ պոկվելու համար։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ «մերսիսայդցիների» հաջորդ մրցակիցը «Բրայթոն ընդ Հոուվն» է, այդ հանգամանքի մասին վստահ կարելի է խոսել։

«Բրայթոնի» մարզավիճակը երբեք կայուն չի եղել։ Վերջին 5 խաղում «Բրայթոնը» 3 պարտություն է կրել, սակայն վստահ հաղթանակ է տարել «Էվերտոնի» և «Նորվիչի» նկատմամբ։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը շարունակում է փայլուն ելույթների շարքը։ Վստահ կարելի է ասել, որ թիմը չի պարտվի։ «Լիվերպուլը» Անգլիայում չի պարտվում փետրվարից, իսկ այս մրցաշրջանում անգլիական ակումբը պարտվել է միայն «Նապոլիին»։ Կլոպն առաջիկա խաղում կարող է խաղադաշտ դուրս բերել Մո Սալահին, որը հանգստանում էր վերջին խաղում։ Սակայն փոխարենը վնավսածքի պատճառով խաղին չի մասնակցի Ֆաբինյոն։

Այսօրվա «Լիվերպուլն» այնքան ուժեղ է, որ ցանկացած մրցակից ներքին առաջնությունում գրեթե շանս չունի անգամ ոչ-ոքի կարզելու։  Ընդ որում՝ առաջիկա խաղում այդ հաղթանակը լինելու է խոշոր։

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի առաջնություն
19:00/30 նյմ
«Լիվերպուլ» - «Բրայթոն ընդ Հոուվ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0