Լիվերպուլ — Բորնմուտ: Լիվերպուլը կհաղթի գոլառատ խաղում
Լիվերպուլցիների այսօրվա մրցակիցը, տնային խաղում իսկական ֆուտբոլային ներկայացում ցույց տվեց, Կլոպի թիմը Բորնմուտին հաղթում էր առաջին խաղակեսում 0-2 հաշվով սակայն զիջեց ընդհանուր 4-3 հաշվով, սա այս մրցաշրջանում Պրեմեր լիգայի ամենագեղեցիկ հանդիպումներից մեկն էր:
Այսօր էլ նույնն է սպասվում հանդիպում են նույն թիմերը, բայց այս անգամ արդեն Էնֆիլդում և Կլոպի թիմը անպայման խաղադաշտ դուրս կգա ռեվանշ վերցնելու, Էնֆիլդում թիմը վերջին չորս խաղերում հաղթանակ է տոնել և հաղթել է իր գլխավոր մրցակիցներին Արսենալին և Տոտենհեմին, իսկ վերջին տուրում Կլոպի թիմը դերբիում հաղթեց նաև Էվերտոնին: Տան տերերը լավ մարզավիճակում են գտնվում և ավելի մոտիվացված են լինելու քանի որ նրանց մոտակա հետապնդող Ման Սիթին խաղալու է այս տուրրում Չելսիի հետ և սա լավ հնարավորություն է հաղթելու և ամրապնդվելու երրորդ հորիզոնականում և իհարկե չենք մոռանում, որ Լիվերպուլը հին հաշիվներ ունի մաքրելու Բորնմուտի հետ:
Կլոպի թիմը ունի լուրջ կորուստներ Մանեն և Լալանան վնասվածք ունեն, Էվերտոնի դեմ առանց Lալանայի էլ Կլոպը ելք գտավ, կարծում եմ այսօր էլ գերմանացին ելք կգտնի և գոլառատ խաղում այս անգամ կհաղթի Լիվերպուլը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: