«Լիվերպուլ» – «Բենֆիկա»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 13 ապր 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Լիվերպուլ» – «Բենֆիկա» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

«Լիվերպուլը» «Մանչեսթեր Սիթիի» հետ իսկական ճակատամարտից հետո հյուրընկալելու է «Բենֆիկային»։ Առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել էր 3։1 և կարելի է ասել, որ 95 տոկոսով ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակչում։ Բացի այդ, մի քանի օրից թիմն Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մրցելու է նույն «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Լիվերպուլը» խաղալու է տանը, որտեղ նախորդ փուլում 0։1 հաշվով պարտվել էր «Ինտերին»։ «Բենֆիկան», իհարկե, մի փոքր այլ մակարդակ ունեցող թիմ է, իսկ «Լիվերպուլն» էլ կադրային խնդիրներ չունեցող թիմ է և ինչ կազմ էլ որ դուրս գա դաշտ, տնային խաղում չպետք է հիասթափեցնի երկրպագուներին։

Կասկածում եմ, որ «Լիվերպուլը» կջախջախի մրցակցին, չնայած որ դա հնարավոր է։ Գրաֆիկը շատ խիտ է։ Լիսաբոնում արտագնա խաղից հետո թիմը բարդ հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Բենֆիկայի» հետ տնային խաղից հետո էլ Կլոպի թիմը նորից կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ամեն դեպքում, «Լիվերպուլը» նվազագույնը 2 գոլ պետք է խփի։ Առաջին խաղում տեսանք, որ «Բենֆիկան» խնդիրներ ունի պաշտպանությունում։ Ընտրում եմ «Լիվերպուլի» գոլերի տոտալը 2-3 գոլ խաղադրույքը՝ 1․95 գործակցով։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/13 ապր
«Լիվերպուլ» – «Բենֆիկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ