«Լիվերպուլ» – «Բավարիա»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

15:30, 02 օգս 2023
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Լիվերպուլ» – «Բավարիա» ընկերական հանդիպման վերաբերյալ:

Հանդիպումը կկայանա Սինգապուրում: «Լիվերպուլն» այժմ այն խաղամակարդակի վրա է, ինչ նախորդ մրցաշրջանի ավարտին: Թիմը դինամիկ է գործում, ֆիզիկապես լավ տեսք ունի: Հրաշալի է աշխատում պրեսինգը, բավականին շատ խաղացողներ լավ մարզավիճակ են հավաքել: Բայց նախկին խնդիրներն առկա են: Խոսքը գնդակի կորստի դեպքում թիմի խոցելիության մասին է: Դաշտի կենտրոնում ամեն ինչ վատ է, ընդ որում, 6 համարի դիրքի ֆուտբոլիստ ակումբը դեռ ձեռք չի բերել:

Այո,՛ լավ ձեռքբերումներ «Լիվերպուլն» ունի: Մաքալիստերը լավ ինտեգրվեց նոր կոլեկտիվին, չնայած հեռացած Վեյնալդումին այդպես էլ փոխարինող չգտնվեց: Կարծում եմ՝ առայժմ «Լիվերպուլի» խաղերն ուրախ կանցնեն: Յուրգեն Կլոպի թիմը պետք է որ շատ գոլ խփի, ինչպես նախորդ մրցաշրջանի վերջին հատվածում: Նախորդ 3 խաղում կարմիրները 12 գոլ են խփել, չորսական գոլ՝ յուրաքանչյուր մրցավեճում, բայց նաև շատ են բաց թողել, այդ թվում՝ գերմանական միջին թիմերից:

Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա այնտեղ ամեն ինչ չէ, որ կարգին է: Չէի ասի, թե մրցաշրջանը հեշտ է դասավորվում Թոմաս Տուխելի համար: Նախորդ մրցաշրջանում մյունխենցիների բախտը բերեց չեմպիոնությունը նվաճելու հարցում: Կադրային իրավիճակն առայժմ բարդ է: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կարգերի տարբերությունն ակնհայտ էր: Անհատական որակների շնորհիվ գոլ խփել հաջողվում է, բայց թիմային առաջխաղացում դեռ չի նկատվում:

Կարծում եմ՝ «Լիվերպուլն» առանց խփած գոլի չի հեռանա, ընդ որում, նվազագույնը 2 գոլ սպասում եմ:

Առաջարկում եմ նաև «Լիվերպուլը» չի պարտվի» և 2 թիմերը գոլ կխփեն տարբերակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
15:30/2 օգս
«Լիվերպուլ» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
15:30/1 օգս
«Լիվերպուլ» – «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ