«Լիվերպուլ» – «Աթլետիկո». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 03 նյմ 2021
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել անգլիական «Լիվերպուլի» և Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի B խմբի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում միմյանց կրկին կհանդիպեն «Լիվերպուլն» ու Մադրիդի «Աթլետիկոն»: Իսպանիայի մայրաքաղաքում կայացած դրամատիկ խաղում անգլիական ակումբը հաղթեց 3:2 հաշվով և վստահորեն գլխավորեց B խմբի աղյուսակը: Բայց պայքարն այս խմբում ամենևին ավարտված չէ: Դեռևս միավոր չվաստակած «Միլանն» ընդունելու է «Պորտուին» և կփորձի օգտագործել ուղեգրի համար կառչելու իր վերջին շանսից: Եթե միլանցիներին դա հաջողվի, ապա «Աթլետիկոն», իր հերթին, կարող է «պոկվել» Պորտուգալիայի փոխչեմպիոնից: Դրա համար անհրաժեշտ է հաջող խաղալ «Էնֆիլդում»: Բարդ է, բայց ոչ անհնարին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Բրայթոնը» ցույց տվեց՝ ինչպես կարելի է խաղալ «Լիվերպուլի» հետ, այն էլ՝ անհույս թվացող իրավիճակում: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հիանալի վիճակում է, բայց անթերի չէ պաշտպանությունում: Մերսիսայդցիները շատ են խփում, բայց նաև բաց են թողնում, ինչը մեծացնում է «աթլետների» շանսերը: «Աթլետիկոն», իր հերթին, լավ «մարզում» անցկացրեց Լա լիգայում՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով այդ պահին իրենից բարձր տեղ զբաղեցնող «Բետիսի» դարպասը: Այս ամենը խոսում է այն մասին, որ իսպանական ակումբը հյուրընկալվելիս չի լինի դիտորդի դերում: Չմոռանանք նաև փաստը, որ հենց «Աթլետիկոն» 2020-ին պայքարից հանեց գործող գավաթակիր «Լիվերպուլին»՝ փայլուն խաղ անցկացնելով «Էնֆիլդում»:

Դիեգո Սիմեոնեի թիմը բավականին փորձառու է և նման իրավիճակներում չի կաշկանդվի: Արգենտինացի մասնագետը գիտակցում է, որ «Պորտուն» կարող է չներել իր ևս մեկ սխալն ու ամեն ինչ կանի Անգլիայից դրական արդյունքով վերադառնալու համար: Չի բացառվում, որ մադրիդցիները դրվագներով ընդունեն «Լիվերպուլի»՝ «բաց» ֆուտբոլ խաղալու առաջարկը:

Առաջարկում եմ ընտրել «Աթլետիկոյի» գոլերի տոտալը: Ապահովության համար 1-ից ավելի: Իսպանական թիմի մեկ գոլն արդեն պարտություն չէ, իսկ երկուսի դեպքում խաղադրույքը կաշխատի: Անտուան Գրիզմանի բացակայությունն էլ չպետք է խանգարի այս գործընթացին:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/3 նյմ
«Լիվերպուլ» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ