«Լիվերպուլ» – «Աթլետիկո»․ Սուարեսը կգրավի նախկին թիմի դարպասը

00:00, 04 նյմ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում անգլիական «Լիվերպուլը» կհյուրընկալի իսպանական «Աթլետիկոյին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս հաղթեց 3։2 հաշվով։ Մերսիսայդցիները հանդիպման մեկնարկում 2 գոլ խփեցին, իսկ «Աթլետիկոն» արագորեն վերականգնեց հանդիպման հաշիվը։ Սակայն Անտուան Գրիզմանի՝ կարմիր քարտ ստանալը փչացրեց «Աթլետիկոյի» քամբեքը։ «Լիվերպուլը» կարողացավ հաղթանակ տանել։

Մերսիսայդցիները ԱՊԼ-ի նախորդ տուրում նմանատիպ սցենարով խաղում արդեն միավորներ կորցրին։ Կլոպի թիմը 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց «Բրայթոնի» հետ։ Կարծում եմ՝ երկու խաղերից էլ կարելի է եզրակացնել մի բան․ «Լիվերպուլը» առավելություն ունենալու ժամանակ թուլացնում է կենտրոնացվածությունը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այս իրավիճակը։ Այո, ԱՊԼ-ի մեկնարկում թիմը ջախջախում էր մրցակիցներին, բայց հիմա նույնիսկ «Բրայթոնն» է կարողանում միավոր խլել «Լիվերպուլից»։

Իսկ «Աթլետիկոն», ընդհակառակը, վերադառնում է իր լավագույն մարզավիճակին։ Թիմը Լա Լիգայի նախորդ տուրում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ։ Վերջապես Սիմեոնեի թիմը հաղթեց «չոր» հաշվով։ Այս խաղը բաց կթողնի Գրիզմանը, որը որակազրկված է, սակայն Ֆելիշը, Սուարեսն ու Կարասկոն, անկասկած, լուրջ վտանգ են ներկայացնում «Լիվերպուլի» պաշտպանության համար։

Երկու խաղադրույք եմ ընտրել․ առաջինը՝ Լուիս Սուարեսի գոլը։ Կարծում եմ՝ ուրուգվայցի հարձակվողն ավելի մոտիվացված կլինի «Էնֆիլդում» խաղալով։ Ժամանակին Սուարեսը փայլել է այս ստադիոնում։ Նրա գոլի համար Vbet-ը սահմանել է 2․90 գործակիցը։

Երկրորդ խաղադրույքը՝ 1-60-րդ րոպեների ընթացքում խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ։ Գործակիցը՝ 1․70։ Գոլառատ հանդիպում է սպասում, քանի որ մադրիդյան ակումբին հաղթանակ է պետք։ Սիմեոնեի թիմը չի կարող 0։0 հաշիվը պահել սպասելով իր շանսին, քանի որ «Լիվերպուլը» «Էնֆիլդում» միշտ առավելագույն նվիրվածությամբ է խաղում՝ անկախ աղյուսակային իրավիճակից։ Իսկ եթե հյուրերն առաջինը գոլ խփեն, ապա դժվար թե կարողանան դիմադրել «Լիվերպուլի» ճնշմանը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/3 նյմ
«Լիվերպուլ» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
00:00/4 նյմ
«Լիվերպուլ» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ