«Լիվերպուլ» — «Արսենալ». Եվգենի Ձիչկովսկու կանխատեսումը

00:00, 14 հնվ 2016
Ռուսաստանի ամենահայտնի լրագրողներից մեկը, «Советский Спорт»-ի խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եվգենի Ձիչկովսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Լիվերպուլ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ՝ խաղադրույք կատարելով ոչ-ոքի արդյունքի վրա:

Չեմ սիրում ոչ-ոքիի վրա խաղադրույք կատարել, բայց կարծում եմ, որ այս խաղի համար այն տեղին է: Հյուրերը վերջին խաղերում շատ են հաղթում, բայց ոչ խոշոր հաշիվներով: «Արսենալը» վերջին անգամ հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթել է 2.5 ամիս առաջ՝ «Սուոնսիին»: Դրանից հետո «զինագործները» հյուրընկալվելիս հաջող են հանդես եկել նաև «Ասթոն Վիլայի» դեմ խաղում, բայց հաշվի առնելով «Արսենալի» ներկայիս մարզավիճակը, դա այնքան էլ տպավորիչ հաղթանակ չէր:

Կլոպի օրոք «Լիվերպուլը» փորձում է գտնել իր խաղը, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Թիմն ընդամենը 2 տնային հաղթանակ է տոնել: Մերսիսայդցիները «Էնֆիլդում» նույն՝ 1:0 հաշվով հաղթել են «Սուոնսիին» և «Լեսթերին»:

Ռիսկային քայլ է, բայց ներքին ձայնս հուշում է, որ խաղը ոչ-ոքի կավարտվի:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 21-րդ տուր
00:00/14 հնվ
«Լիվերպուլ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ