«Լիվերպուլ» — «Արսենալ». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:30, 30 հկտ 2019
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել անգլիական լիգայի գավաթի 4-րդ փուլի «Լիվերպուլ» — «Արսենալ» դիմակայության վերաբերյալ:

Այստեղ իհարկե աֆիշային խաղ է, սակայն ցավոք «Արսենալը» այժմ հավասար չէ «Լիվերպուլին»: Լոնդոնցիները մրցաշրջանը կարծես թե լավ էին սկսել, սակայն վերջին խաղերում ամեն ինչ այդքան էլ հաջող չէ, դրան գումարած Ջակայի հետ կապված սկանդալը: Ֆուտբոլիստները դժգոհ են Էմերիից: Լյակազետը կարծեմ հավանել էր այն գրառումը, որում գրված էր, որ «Արսենալը» պետք է ազատվի մարզչից: Էմոցիոնալ ֆոնը լավագույնը չէ:

«Լիվերպուլի» մոտ ամեն ինչ կարգին է: Միշտ չէ հաջողվում հեշտությամբ հաղթել, սակայն դա կարևոր նշանակություն չունի: Կլոպը շատ լուրջ, դիմացկուն թիմ ունի:

Այս հանդիպմանը, իհարկե, ամենակարևոր պահն այն է, թե ինչ կազմեր թիմերը դուրս կբերեն խաղադաշտ: Երևի «Լիվերպուլի» հարձակողական եռյակը առաջին րոպեներից դուրս չի գա խաղադաշտ: Այնպես որ, «զինագործները» այստեղ ինչ-որ շանսեր կունենան: Չեմ ընտրի «Լիվերպուլի» հաղթանակը: Իսկ գոլեր ամեն դեպքում կլինեն: Երևի Վան Դեյկը չի խաղա, իսկ առանց  նրա «Լիվերպուլի» պաշտպանությունը շատ ավելի թույլ է: «Արսենալի» պաշտպանությունը խնդիրներ ունի: Պահեր բավական շատ կլինեն և թիմերը դրանք կիրացնեն:

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի լիգայի գավաթ, 4-րդ փուլ
23:30/30 հկտ
«Լիվերպուլ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ