«Լիվերպուլ» — «Այաքս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:00, 02 դկտ 2020
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Լիվերպուլ» — «Այաքս» դիմակայության վերաբերյալ:

Մենք բոլորս վերջերս տեսանք, թե ինչպես Յուրգեն Կլոպի նյարդերը տեղի տվեցին: Խոսքը այն մասին է, որ ֆուտբոլիստները գերհոգնած են, որ իսկապես շատ բարդ գրաֆիկ է, վնասվածքը վնասվածքի հետևից: «Լիվերպուլի» խնդիրները շատ են: Ե՛վ Հենդերսոնն ունի մկանային վնասվածք, և՛ Շաքիրին, և՛ Կեյտայի մոտ կան խնդիրներ: Նախկինի պես վնասվածք ունի Տյագո Ալկանտարան: Ինչպես մենք գիտենք՝ շարքից դուրս են մնացել Գոմեսը և Ալեքսանդր-Արնոլդը, արդեն չեմ խոսում Վան Դեյկի մասին: Մի խոսքով, մերսիսայդցիների խնդիրները բավականաչափ են: Ստիպված են օգտագործել ոչ այդքան պատրաստ խաղացողների: Սակայն այդպիսին է այս եվրամրցաշրջանի իրականությունը:

«Այաքսի» գործերն առաջնությունում ավելի լավ են. վերջին տուրում հաղթել են խոշոր հաշվով: Չեմպիոնների լիգայում էլ լավ շանսեր ունեն: Որոշիչ հանդիպումն «Ատալանտայի» հետ է: Կարծում եմ՝ «Այաքսը» շատ լավ հասկանում է, որ եթե անգամ ինչ-որ բան չստացվի «Էնֆիլդում», թեև պետք է օգտվել ստեղծված իրավիճակից, ապա վերջին տուրում կարելի է դա շտկել:

«Լիվերպուլն» այդքան էլ լավ տեսք չուներ մեկ շաբաթ առաջ «Ատալանտայի» դեմ հանդիպմանը: Այնպես որ, «Այաքսը» միանգամայն կարող է հավակնել գոլի:

Բացի դա, ինքը «Լիվերպուլը» ևս պետք է գոլ խփի: Չեմ հավատա, որ ՉԼ-ի երկրորդ անընդմեջ խաղում Կլոպի թիմը չի կարողանա աչքի ընկնել:

Ամստերդամում երկուստեք սուր խաղ էր, սակայն եղավ միայն Տալյաֆիկոյի ինքնագոլը:

Այստեղ, կարծում եմ, գոլերի փոխանակում կլինի, սակայն «Լիվերպուլը» չի պարտվի: Իմ կանխատեսումը 1,73 գործակցով «Երկու թիմն էլ գոլ կխփ և «Լիվերպուլը» չի պարտվի»-ն է:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
00:00/2 դկտ
«Լիվերպուլ» - «Այաքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ