LIVE կանխատեսումներ. «Շիրակ» — «Դիլա»

17:00, 07 հլս 2016
Խաղում է
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակներում Գյումրիի «Շիրակն» ընդունել է Գորիի «Դիլային»: Թիմերի միջև առաջին խաղում վրացական ակումբը հաղթել է 1:0 հաշվով: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կկիսվի լայվ խաղադրույքներով: Թարմացրեք (refresh, обновить) բրաուզերի պատուհանը հեռարձակումը թարմացնելու համար:

ՎԵՐՋ․ «Շիրակը» 11 մետրանոց հարվածաշարում 4։1 հաշվով հաղթեց և դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի «Սպարտակ Տրնավա» — «Հայբերնիան» զույգի հաղթողի հետ։

Վերջ: Լրացուցիչ ժամանակն էլ ավարտվեց: Սպասենք 11-մետրանոց հարվածաշարին: 

120′ Վնասվածք էր ստացել Անատոլի Այվազովը, բայց նրա մոտ այժմ ամեն ինչ կարգին է:

119′ Իրակլի Մոդեբաձեն շատ մոտ էր հաջողությանը, բայց նրա հարվածը մի փոքր բարձր ստացվեց:

118′ Այս անգամ էլ վրիպեց Դրիսա Դիարասուբան: Նրա հարվածը ևս բարձր ստացվեց:

117′ Վահան Բիչախչյանի հարվածը նպաստավոր դիրքից բարձր ստացվեց:

115′ Կրկին վտանգավոր պահ էր «Դիլայի» դարպասի մոտ, բայց հարվածը տեղի չունեցավ:

111′ Կրկին հիանալի խաղով աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Վահան Բիչախչյանը, բայց նրա փոխանցումից հետո Վիուլեն Այվազյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում:

107′ Դաթո Կվիրկվելիայի տուգանայինից փոխանցումն անհաջող էր:

106′ Մեկնարկեց երկրորդ կեսը:

105′ Լրացուցիչ ժամանակի առաջին կեսն ավարտվեց:

104′ Վիուլեն Այվազյանը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել տուգանային հրապարակում և արդյունքում մրցակցի դարպասապահը տիրեց գնդակին:

102′ Քիչ էր մնում «Դիլան» հավասարեցներ հաշիվը, բայց հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

97′ Վտանգավոր իրավիճակ էր «Դիլայի» դարպասի մոտ, բայց վերջին պահին պաշտպանները դորս հանեցին գնդակը:

93′ Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո Արման Հովհաննիսյանը ուղի հարվածեց մրցակցի դարպասապահի վրա:

91′ Իրակլի Մոդեբաձեի հարվածը բարձր ստացվեց:

90′ Մեկնարկեց լրացուցիչ ժամանակը:

Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով, ինչը նշանակվում է, որ խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ: 

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա, որակավորման առաջին փուլ
17:00/7 հլս
«Շիրակ» - «Դիլա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Կարծում եմ՝ ևս մեկ խաղադրույքի ժամանակն է: «Շիրակը» դուրս կգա հաջորդ փուլ: Ճնշումը մեծ է, իսկ «Դիլայի» ֆուտբոլիստները՝ հոգնած: 

88′ Վիուլեն Այվազյանը դուրս եկավ մեն-մենակ, բայց «Դիլայի» դարպասապահը փրկեց թիմին:

87′ Վիուլեն Այվազյանը մոտ էր հաջողությանը, բայց անդրադարձից հետո գնդակը բարձր ընթացավ:

83′ Գոոոոոոոոոոլ: Վահան Բիչախչյանը հեռահար գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ:

77′ Ռումյան Հովսեփյանը կոպիտ խաղաց, բայց մրցակից ֆուտբոլիստի մոտ ամեն ինչ կարգին է, նա կշարունակի հանդիպումը:

74′ Դրիսա Դիարասուբայի հարվածը կրկին բարձր էր:

68′ Վիուլեն Այվազյանն ու Արման Հովհաննիսյանը փոխարինեցին համապատասխանաբար Օդիլոն Կուակուին և Աղվան Դավոյանին:

67′ Ջիորջի Էրիսթավիի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Լեվան Նոնիկաշվիլին:

64′ Փոփոխություն «Շիրակի» կազմում: Վահան Բիչախչյանը փոխարինեց Նեմանյան Ստոշկովիչին:

63′ Վտանգավոր պահ առաջացավ «Շիրակի» դարպասի մոտ: Տանտերերը ձեռքով խաղի համար 11 մետրանոց էին պահանջում, բայց մրցավարը չնշանակեց:

58′ Դավիթ Հակոբյանն աչքի ընկավ անհատական վարպետությամբ, որից հետո Գիգա Սամխարաձեն ստիպված խախտեց կանոնները ու դեղին քարտի արժանացավ:

54′ Նեմանյա Ստոշկովիչի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ: Շատ վտանգավոր էր:

52′ Ջիորջի Էրիսթավիի հարվածից հետո Անատոլի Այվազովը կարողացավ փրկել «Շիրակին»:

49′ Վտանգավոր գրոհ էին ձեռնարկել «Շիրակի» ֆուտբոլիստները, բայց Նեմանյա Ստոշկովիչի հարվածը թույլ ստացվեց ու մրցակցի դարպասապահը տիրեց գնդակին:

46′ Մեկնարկում է երկրորդ խաղակեսը:

Ընդմիջում: Հաշիվը 0-0 է: 

45′ Մրցավարը մեկ րոպե ավելացրեց:

43′ Հյուրերի կազմից առանձնանում է Ջիորջի Էրիսթավին: Նրա հարվածը բավականին վտանգավոր էր, բայց մի փոքր շեղ էր:

40′ «Դիլայի» ֆուտբոլիստները վստանգավոր գրոհ էին ձեռնարկել, բայց Ջիորջի Էրիսթավիի հարվածն անհաջող ստացվեց:

38′ Դավիթ Հակոբյանի հարվածից հետո հյուրերի դարպասապահը ոչ վստահ, բայց կարողացավ որսալ գնդակը:

31′ Թիմերը փոխանակվեցին վտանգավոր գրոհներով, բայց ապարդյուն՝ հաշիվը բացված չէ:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա. առաջին որակավորման փուլ
17:00/7 հլս
«Շիրակ» - «Դիլա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Կարծում եմ՝ ժամանակն է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ երկրորդ խաղակեսն ավելի արդյունավետ կստացվի: Թիմերը վտանգավոր պահերով շատ աչքի չեն ընկնում և հիմնական իրադարձությունները տեղի կունենան երկրորդ կեսում:

23′ Առաջին վտանգավոր պահը: Արտյոմ Միքայելյանի հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ:

20′ Ստանդարտի իրացումից հետո «Դիլայի» ֆուտբոլիստի հարվածը թույլ ստացվեց ու Անատոլի Այվազովը կարողացավ տիրել գնդակին:

18′ Դրիսա Դիարասուբայի հարվածն այս անգամ բարձր ստացվեց:

17′ «Շիրակի» ֆուբոլիստների գրոհները դեռևս անօգուտ են, վտանգավոր պահեր չկան:

13′ Բավականին շատ են խատումները՝ հատկապես «Շիրակի» ֆուտբոլիստների կողմից:

12′ Ջիորջի Էրիսթավիի հարվածը բարձր էր:

10′ Թիմերը փոխանակվում են գրոհներով, բայց դեռևս լուրջ գոլային պահեր չկան:

6′ Հարվածին առաջին դարպասը կատարեցին գյումրեցիները: Դրիսա Դիարասուբայի հարվածը շեղ էր:

1′ Հանդիպումը մեկնարկեց: 

16:57 Ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ: 

16:28 Արդեն հայտնի են մեկնարկային կազմերը:

«Շիրակ»` Անատոլի Այվազով, Արտյոմ Միքայելյան, Ռումյան Հովսեփյան, Օդիլոն Կուակու, Դավիթ Հակոբյան, Սոլոմոն Իմե Ուդո, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան, Դրիսա Դիարասուբա, Նեմանյա Ստոշկովիչ:

Փոխարինողներ` Նորայր Աբրահամյան, Արման Հովհաննիսյան, Վիուլեն Այվազյան, Կարեն Ալեքսանյան, Մոհամեդ Կաբա, Արամ Մուրադյան, Վահան Բիչախչյան:

«Դիլա»` Մույրիշվիլի Միխեյլ, Գիգա Սամխարաձե, Լուկա Ռազմաձե, Թենգիզ Ցիկարիձե, Լաշա Ջափարիձե, Իրակլի Մոդեբաձե, Դաթո Կվիրկվելիա, Ջիորջի Էրիսթավի, Թեյմուրազ Գոնգաձե, Գրիգոլ Դոլիձե, Գիվի Կարկուզաշվիլի:

Փոխարինողներ` Ջիորջի Բեգաշվիլի, Իլիա Լոմիձե, Լեվան Շարիկաձե, Լեվան Նոնիկաշվիլի, Թամազ Կիկաբիձե, Դավիթ Կապանաձե, Լեվանի Սաբաձե:

16:18 Ողջույն ֆուտբոլի սիրահարներին: 

 

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ