«Լիոն» — «Յուվենթուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 18 հկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի H խմբի երրորդ տուրի «Լիոն» — «Յուվենթուս» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ հյուրերն առնվազն 2 գնդակ կխփեն:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը դարձյալ վերադանում է: Չեմպիոների Լիգայի խմբային փուլը հատում է հասարակածը: Երրորդ տուրը շատ հաճախ կամ դառնում է վճռորոշ ու ճակատագրական շատ թիմերի համար, կամ էլ որոշ դեպքերում այնպես է խառնում ֆուտբոլային կծիկը, որ այն քանդվում է միայն վերջին տուրից հետո: H խմբում պայքարը դեռ առջևում է: 4 միավոր ունեցող «Յուվենթուսը» մրցակցի հարկի տակ կխաղա «Լիոնի» հետ:

Ֆրանսիական ակումբի հետ դիմակայությունը բոլոր առումներով պետք է անցնի «բյանկոներիների» առավելությամբ: Համենայն դեպս դրա մասին խոսում է վերջին հանդիպումների վիճակագրությունն ու երկու թիմերի ճամբարներից եկած նորությունները: Թուրինյան ակումբը վերջերս կրեց իր առաջին պարտությունն այս մրցաշրջանում՝ զիջելով «Ինտերին»: Սակայն այդ փոքրիկ սայթաքումը միայն զայրացրեց Իտալիայի գործող չեմպիոնին ու նրա ռմբարկուներին: Պաոլո Դիբալան ու Գոնսալո Իգուայինը հիանալի տեմպ են հավաքել: Ուրախալի լուրեր վնասվածք ստացածների մասին: Կլաուդիո Մարկիզիոն ապաքինվել է ծնկի ծանր վնասվածքից ու պատրաստ է խաղալուն: Ջորջո Կյելինին, որը ևս վերջին խաղը բաց էր թողել վնասվածքի պատճառով, լիովին կազդուրվել է: Մեհդի Բենատիան այնպես չէ, որ միշտ խաղում է, բայց նա նույնպես հայտավորված կլինի:

Ֆրանսիայի երբեմնի ամենազորեղ ակումբն այս տարի դեռևս չի տպավորում: Չնայած, Ֆրանսիայի առաջնությունում «Նիցցայի» ֆոնին որևէ թիմ բացարձակ չի երևում, այդ թվում և «Լիոնը»: Սեպտեմբերի 10-ից հետո այս թիմի համար ծանր օրեր էին. վնասվածք էր ստացել լավագույն ռմբարկու Ալեքսանդր Լակազետը, սակայն հենց «Նիցցայի» հետ 2 օր առաջ կայացած խաղում, որտեղ լիոնցիները պարտվել են 0-2 հաշվով, նա նշեց իր վերադարձն ու արդեն պատրաստ է խաղին: «Լիոնի» կազմից կբացակայի միայն Գեդեոն Կալուլուն, ով որակազրկված է: Մի կարևոր փաստ տանտերերի մասին: Տնային բոլոր 15 խաղերում «Լիոնը» գոլ է խփել՝ հաղթելով դրանցից 12-ում:

Թեպետ «Յուվեն» առանձնապես չի սիրում խաղալ արդյունավետ ֆուտբոլ, այլ նախընտրում է միավոր վաստակել ամեն գնով, այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս խաղում հյուրերը կխփեն առնվազն 2 գնդակ: 1,85 գործակցով ընտրում եմ ««Յուվենթուսի» անհատական ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
ՉԼ, H խումբ, 3-րդ տուր
22:45/18 հկտ
«Լիոն» — «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ