«Լիոն» – «Վեսթ Հեմ»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 14 ապր 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Լիոն» – «Վեսթ Հեմ» Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Այս դիմակայությունում առայժմ ոչինչ պարզ չէ: Առաջին մրցավեճն ավարտվել էր 1:1 հաշվով: Չես կարող ասել, թե դա ում է ավելի շատ ձեռնտու: Միգուցե ավելի շատ ձեռնտու է «Լիոնին», բայց պետք չէ մոռանալ, որ ֆրանսիական թիմը հանդիպման մի մասն ացկացրեց թվային առավելությամբ: Իսկ «Վեսթ Հեմը» դրսում էլ կարող է լավ որակի ֆուտբոլ ցուցադրել:

Այո,՛ ներքին առաջնությունում թիմն այնքան էլ լավ տեսք չունի, բայց այստեղ տրամադրվածությունն այլ է, որովհետև միայն Եվրոպա լիգայի միջոցով հնարավոր կլինի տեղ նվաճել Չեմպիոնների լիգայում: Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ֆրանսիայում մոտիվացված «Վեսթ Հեմ» ենք տեսնելու:

Չեմ մտածում, որ սեփական խաղադաշտի առավելությունն այստեղ մեծ դեր կունենա: «Վեսթ Հեմը» տաք սևիլիական դաշտում բարձրակարգ խաղ ցույց տվեց, պահեր էր ստեղծում: Նույնը կլինի նաև Լիոնում: Իհարկե, տանտերերը նույնպես իրենց ցույց կտան հարձակման գծում:

Այս դիմակայությունում ամեն ինչ անկանխատեսելի է, բայց կարծում եմ, որ թիմերը գոլերով կփոխանակվեն:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/14 ապր
«Լիոն» – «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ