«Լիոն» — «Բավարիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Երբ հնչեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ վձրջին հանդիպման ավարտն ազդարարող սուլիչը, ոչ բոլորն էին, գուցե, գիտակցում, որ 19/20 մրցաշրջանի լավագույն քառյակում են հայտնվել բացառապես գերմանական ու ֆրանսիական թիմերը։ Ընդ որում, եթե ՊՍԺ-ի՝ ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալը կարելի է համարել բնականոն երևույթ, ապա Լիգա 1-ի 7-րդ հորիզոնականը զբաղեցրած «Լիոնի» ելույթները կարելի է որակել որպես ֆանտաստիկա։ ՊՍԺ-ն արդեն եզրափակիչում է։ Մրցաշարի գլխավոր խաղը լիարժեք ֆրանսիական դարձնելու համար «Լիոնին» պետք է անել անհնարինը՝ հաղթել «Բավարիային»։
Հանս Ֆլիկի գլլխավորած կոլեկտիվին «թիմ» անվանելն այս պահին մի փոքր տափակ կհնչի։ Այսօրվա «Բավարիան» երկրպագուների ու ու մասնագետների վարկածով պատմության ուժեղագույններից է, եթե ոչ՝ ամենաուժեղը։ Չի կարող պարզապես թույն թիմը 8 գնդակ խփել «Բարսելոնային»։ «Բավարիան», կարծես, թույլ տեղեր չունի։ Մյունխենցիները վերջին անգամ պարտություն են կրել դեռևս հունվարի 11-ին, իսկ միավորների վերջին կորուստը եղել է հեռավոր փետրվարին։ Դրանից հետո՝ միայն հաղթանակներ։ Ավելին «Բավարիայի» մասին ասելու կարիք չկա։
Իսկ ահա «Լիոնը» փառահեղ մրցաշրջան անցկացրեց։ Ներքին առաջնությունում, ինչպես վերևում նշել էինք, գործերն այնքան էլ հաջող չընթացան, և եվրագավաթների հաջորդ տարվա խաղարկությանը մասնակցելու համար «Լիոնը» պետք է նվաճի Չեմպիոնների լիգան։ Ռուդի Գարսիային հաջողվեց պայքարից դուրս թողնել «Սիթիին» ու «Յուվենտուսին»։ Ֆլիկի համար այս փաստը, երևի թե, կարող է անհանգստություն պատճառել։ «Ֆավորիտների ահ ու սարսափը». այսպես են կոչում «Լիոնին»։
Երկու թիմերն էլ մոտեցել են գրեթե իդեալական կազմերով։ Հարցականի տակ է միայն մյունխենյան ակումբի պաշտպան Բենժամեն Պավարի մասնակցությունը։ Աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստն ունի մկանային խնդիրներ։ «Լիոնի» կազմը անթերի է պատրաստվել այս հանդիպմանը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ 10 տարի առաջ «լիոնցիների» ճանապարհին, դարձյալ կիսաեզրափակիչում, կանգնեց հենց «Բավարիան», բոլոր գործոններին ավելանում է նաև ռևանշի հասնելու անհագ ցանկությունը։
Իսկ հիմա իջնենք երկնքից ու նայենք իրականության աչքերին։ «Բավարիան» ակնահյտ ֆավորիտ է։ Սակայն դրա խաղադրույք անելը անիմաստ է։ Փոխարենը՝ կարող ենք խաղալ երկու թիմերի գոլային հաջողության վրա, ինչը լուրջ հավանական է։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: