«Լիոն» — «Այաքս». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

23:05, 11 մյս 2017
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության հաղորդավար, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի «Լիոն» — «Այաքս» պատասխան հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում արդյունավետ ոչ-ոքիի վրա:

«Այաքսը» հրաշալի թիմ է: Հոլանդացիներին շատ եմ համակրում, նրանք հավատում են իրենց երիտասարդ ֆուտբոլիստներին: Հոլանդիայում չեմպիոնությունը վերջին տուրում կորոշվի (այս պահին ամստերդամցիները 1 միավոր զիջում են առաջատար «Ֆեյենորդին»): «Այաքսն» առաջին խաղում ցույց տվեց, թե որքան ուժեղ է: Ամստերդամյան ակումբը «Մոնակոյի» մի փոքր ավելի թույլ տեսակն է. նույնպես երիտասարդ, սուպեր տաղանդավոր ու առանց փորձի: «Լիոնը» փորձ ունի, բայց բարդ կլինի չեզոքացնել 3 գնդակի տարբերությունը: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ առաջիկա խաղում արդյունավետ ոչ-ոքի կլինի, որը հոլանդական ակումբին 1995 թվականից հետո առաջին անգամ եզրափակիչ դուրս կբերի: Այն ժամանակ Լուի Վան Գալը համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերի հետ հաղթեց Չեմպիոնների լիգան: «Երկուսն էլ կխփեն և ոչ-ոքի»՝ 4,40 գործակից:

Օրդինար: Պարտված
ԵԼ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
23:05/11 մյս
«Լիոն» — «Այաքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ