«Լիոն» — «Այաքս». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Կարծում եմ, որ «Այաքսի» օգտին 4:1 հաշիվը վերջնականապես չի սպանում «Լիոնի» շանսերը: Փլեյ-օֆֆի հանդիպումներն առանձնահատուկ են, այստեղ փորձը մեծ դեր է խաղում, իսկ դիմակայության ելքը վճռվում է 2 խաղի արդյունքում: «ՊՍԺ» — «Բարսա» հակամարտությունը դեռ երկար չի մոռացվի: «Աթլետիկոն» նույնպես կարող էր պայքարել «Ռեալի» դեմ, բայց 0:3 հաշվով պարտությունն ավելի անհարմար է, քան 1:4-ը: Արտագնա գոլը միշտ լուրջ արժեք ունի: «Այաքսը» տանը շատ լավ խաղաց, երիտասարդներն իրենց հրաշալի էին զգում և երկրպագուների աջակցությամբ փայլեցին խաղադաշտում: Չեմ կարծում, որ պատասխան խաղում նույն պատմությունը կլինի: «Լիոնը» մեծ էներգիայով կլցվի, թիմի ֆուտբոլիստները շատ բարձրակարգ են: Արագ գոլը շատ կարևոր է, այդ ժամանակ հոլանդացիները կարող են ընկճվել, քանի որ այնքան էլ փորձառու չեն:
Կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ կարելի է մեծ ռիսկի դիմել ու վերցնել «Լիոնի» անցումը: Ֆրանսիացիների 3:0 հաշվով հաղթանակը ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք տեսանք, թե ինչպես 0:2 հաշվով պարտվելուց հետո «Շալկեն» տնային խաղում հետ բերեց կորցրածը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: