«Լիլ» – «Զալցբուրգ»․ «Ցլերը» կփորձեն օգտվել տանտերերի խնդիրներից

23:55, 23 նյմ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի G խմբի 5-րդ տուրում Ֆրանսիայի չեմպիոն «Լիլը» կընդունի ավստրիական «Զալցբուրգին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն հյուրերը։

«Սևիլիայի» դեմ Իսպանիայում տեղի ունեցած խաղում սենսացիոն արդյունք գրանցելուց հետո «Լիլը» բարձրացավ երկրորդ տեղ՝ հավաքելով 5 միավոր։ «Ցլերն» էլ անհաջող այց կատարեցին Գերմանիա և պահպանեցին ինտրիգը G խմբում․ առաջատար «Զալցբուրգը» 2-ական միավոր է առաջ 2 հետապնդողներից։ Անկասկած, այստեղ մեզ սպասում է երկկողմանի բարձր տրամադրվածություն, քանի որ հաղթանակն այս տուրում առաջին տեղի արժեք ունի։ Կարծում եմ՝ ֆրանսիացիների համար ավելի բարդ կլինի հասնել իրենց նպատակին, քան հյուրերի համար։

Ժոսլեն Գուրվենեկն այս խաղում չի կարող հույսեր կապել մի շարք խաղացողների հետ, որոնց թվում են որակազրկված Նանատիմո Իկոնեն ու Բենջամին Անդրեն։ Բացի այդ, հարցականի տակ է նաև Ռենատու Սանշեշի ու Ժոնատան Բոմբայի մասնակցությունը։ Մաթիաս Յասլի թիմի համար տարօրինակ կլինի ոչ ոքի ակնկալել մեծ խնդիրներ ունեցող մրցակցի դեմ խաղում, որտեղ կա հաղթելու նախադրյալներ։ Բացի այդ, ավստրիական ակումբը վերջին տուրում մրցելու է մոտիվացված «Սևիլիայի» հետ։ Ընտրում եմ «Զալցբուրգի» ֆորա (0) խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/23 նյմ
«Լիլ» – «Զալցբուրգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ