«Լիլ» – «Ռեալ»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:00, 02 հկտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Լիլ» – «Ռեալ» Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Լիլը» պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի խաղարկության հիմնական փուլի առաջին տուրում՝ Լիսաբոնում 0։2 հաշվով զիջելով «Սպորտինգին»։ Ֆրանսիայի առաջնությունում թիմը մրցաշարային աղյուսակի միջին հատվածում է, իսկ նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Թիմի գլխավոր աստղը կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդն է, որի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։

«Լիլն» ավելի ուժեղ է հարձակման գծում, քան պաշտպանությունում։ Ինձ թվում է, որ այս հանդիպումը կարող է գոլառատ լինել։

«Ռեալն» առաջին տուրում 3։1 հաշվով հաղթել է «Շտուտգարտին»։ Մադրիդյան թիմը լավ մարզավիճակում է և այս խաղում մակարդակների տարբերությունը պետք է վճռորոշ լինի, չնայած պետք չէ բացառել ոչ-ոքիի հավանականությունը։

Մբապեն բաց կթողնի այս խաղը, սակայն մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ «Ռեալը» «Լիլից» մեկ օր ուշ է անցկացրել իր նախորդ հանդիպումը։ Բարդ խաղ էր «Աթլետիկոյի» հետ, որը տևեց 100 րոպեից ավելի։ Հանդիպման վերջնամասում էլ «Ռեալը» չկարողացավ պահել հաղթական հաշիվն ու գոլ բաց թողեց։

«Լիլի» կազմում վնասվածք ստացած 6 ֆուտբոլիստ կա։ Անկասկած, ֆրանսիական թիմն այս խաղում չի հաղթի, սակայն ոչ-ոքին հնարավոր է։

Ընտրում եմ «Ռեալը» չի պարտվի (X2) և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․41 գործակցով։ Ընտրում եմ նաև «Ռեալը» չի պարտվի (X2) և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․06 գործակցով։ Հանդիպումը բաց կթողնի հյուրերի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/2 հկտ
«Լիլ» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/2 հկտ
«Լիլ» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ