«Լիլ» – «Չելսի»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը

23:55, 16 մրտ 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել «Լիլ» – «Չելսի» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Կարծում եմ՝ լարված հանդիպում կստացվի՝ հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ լոնդոնյան ակումբը կարող է չավարտել մրցաշրջանը: Բայց մենք տեսանք, թե ինչպես Թոմաս Տուխելը «Նյուքասլի» հետ խաղում ցրեց բոլոր կասկածները: Դա կարևորագույն հանդիպում էր «Կապույտների» համար: Իսկ այժմ ուղևորություն Ֆրանսիա և հանդիպում ուժեղ «Լիլի» հետ:

Պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ «Լիլը» տանը շատ հազվադեպ է պարտվում: Նման բան տեղի է ունեցել օգոստոսին և բոլորովին վերջերս՝ ՊՍԺ-ի հետ դիմակայությունում: Այսինքն՝ 18 տնային խաղում ընդամենը 2 պարտություն: Իսկ վերջին 6 խաղում թիմն իր դաշտում ընդամենը 2 գոլ է բաց թողել:

Մի խոսքով՝ «Չելսիին» շատ բարդ հանդիպում է սպասում: Մյուս կողմից՝ առաջին մրցավեճում հարմար հաշվով հաղթանակը հնարավորություն է տալիս անցնել հաջորդ փուլ: Այստեղ լոնդոնյան թիմը պետք է մտածի պաշտպանությունն ամուր պահելու մասին: Չեմ կարող ասել, թե «Լիլը» փայլում է հարձակման գծում: Ֆրանսիական կոլեկտիվի արդյունավետությունն այնքան էլ լավը չէ, բայց թիմը չի պարտվում:

Կարծում եմ՝ տանտերերը խնդիրներ կունենան գոլ խփելու հետ, որովհետև հյուրերը հստակ են գործում թիկունքում: «Չելսիին» հարկավոր է համբերատար լինել և սպասել:

«Լիլը» ռիսկի է գնալու հատկապես երկրորդ խաղակեսում, իսկ առաջինում, կարծում եմ, ոչ-ոքի կլինի:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/16 մրտ
«Լիլ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ