«Լիդս» – «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 30 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Լիդս» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի առաջնության 35-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է «Լիբերպուլի» հետ պայքարը Պրեմիեր լիգայի ոսկու համար. հաշվետու տուրում Պեպ Գվարդիոլայի տղաները արտագնա խաղում կմրցեն «Լիդսի» դեմ, որը կանգնած է մրցաշարային աղյուսակի անդունդի եզրին։ Նախորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 5։1 հաշվով հաղթանակ տարավ «Ուոթֆորդի» նկատմամբ և իր անպարտելիության շարքը հասցրեց 7 խաղի, մինչդեռ «Լիդսը» 34 միավորով 16-րդն է՝ ընդամենը 5 միավորով առաջ անցնելով վտանգավոր գուտուց։

Առաջին շրջանի խաղի հաշիվը, կարծում եմ, «Լիդսի» ֆուտբոլիստները դեռ երբեմն տեսնում են իրենց ամենավատ երազում. «Էթիհադ» մարզադաշտում «Սիթին» ջախջախել էր մրցակցին 7։0 հաշվով։ Սակայն այս անգամ դժվար թե նման պատկեր կրկնվի, քանի որ «Լիդսը» վերջին 5 խաղերում անպարտելի է։ Թվում է՝ կարող են օգնել նաև սեփական պատերը, սակայն «Լիդսն» այս մրցաշրջանի տնային խաղերում ունի միայն 4 հաղթանակ, 5 ոչ-ոքի և 7 պարտություն: Դրան գումարած, «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում գերազանց արտագնա խաղերի ցուցանիշ ունի՝ 12 հաղթանակ։ «Քաղաքաբնակները» ցանկանում են ավելացնել 15-խաղյա արտագնա անպարտելի շարքը։ Արտագնա պարտության դառնությունը վերջին անգամ նրանք ճաշակել են 2021 թվականի օգոստոսին «Տոտենհեմի» դեմ խաղում:

Առաջին հայացքից՝ «Լիդսն» այս «Մանչեսթեր Սիթիին» ոչ միայն հաղթելու, նույնիսկ գոլ խփելու շանս գրեթե չունի, սակայն չպետք է մոռանալ, որ Պեպի թիմը օրերս ծանրագույն հանդիպում է անցկացրել «Ռեալի» դեմ, ու դեռ պետք է պատարստվել պատասխան խաղի։ Հոգնածությունն ու կազմի հավանական փոփոխությունը կարող է բարձրացնել «Սիթիի»՝ գոլ ընդունելու հավանականությունը, սակայն հյուրերի հաղթանակն ինձ համար որևէ կասկածի տեղիք չի տալիս։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Պրեմիեր լիգա
20:30/30 ապր
«Լիդս» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ