«Լիդս» – «Լիվերպուլ»․ Հյուրերը խնդիրներ չեն ունենա

19:30, 12 սպտ 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիդսը» կընդունի «Լիվերպուլին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն հյուրերը։

«Լիդսը» հաղթանակ չի տարել այս մրցաշրջանում։ «Լիվերպուլն» էլ պարտություն չունի։ Միջազգային դադարից առաջ կայացած «Չելսիի» հետ հանդիպմանը, ամբողջ երկրոդ խաղակեսում ունենալով թվային առավելություն, մերսիսայդցիները չկարողացան հաղթանակ տանել։

Այսօր հաստատվեց, որ ՖԻՖԱ-ի արգելքը հանվել է և Հարավայի Ամերիկան ներկայացնող հավաքականների ֆուտբոլիստները կարող են մասնակցել առաջիկա տուրին։ «Լիվերպուլն» այս առումով խնդիրներ չի ունենա։

Կարծում եմ՝ հյուրերը կհաղթեն այս խաղում։ Կլոպի թիմը ֆավորիտ է և այս մրցաշրջանում էլ պայքարելու է չեմպիոնության համար։ Գուցե «Լիդսին» հաջողվի գոլ խփել, բայց ավելին անել, դժվար թե ստացվի։

Հյուրերը մրցակցին գերազանցում են գրեթե բոլոր առումներով։ Կադրային խնդիրներ էլ չունեն։

Այս պարագայում «Լիվերպուլը» կարող է օգտվել «Լիդսի» սխալներից։ Մարսելո Բյելսայի թիմը գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում, սակայն շատ անկայուն է պաշտպանությունում։ Թիմը բոլոր խաղերում գոլ է բաց թողել։

Ընտրում եմ՝ «Լիվերպուլի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․ 74 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/12 սպտ
«Լիդս» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ