«Լիդս» – «Ասթոն Վիլա»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:30, 02 հկտ 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Լիդս» – «Ասթոն Վիլա» Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Լիդսը» նախորդ խաղում պարտվել էր «Բրենթֆորդին» 2։5 հաշվով, բայց դա գրեթե մեկ ամիս առաջ էր։ Կարծում եմ, որ այս ընթացքում Ջեսի Մարշը հնարավորություն է ունեցել ինչպես հարկն է կարգավորել թիմի խաղը։ Արդեն լավ մարզավիճակում է Բեմֆորդը և շարք է վերադառնում Ռոդրիգոն, որը բացակայում էր օգոստոսից։ Այնպես որ, «Լիդսը» կարող է իր լավագույն որակները ցուցադրել այս խաղում։

«Ասթոն Վիլան» կարևոր հաղթանակ տարավ նախորդ տուրում՝ առավելության հասնելով «Սաութհեմփթոնի» նկատմամբ։ Այդ հաղթանակն էլ, ինչպես ասում են, պահպահնել է Սթիվեն Ջերարդի աշխատանքը։ Հարցն այն է՝ արդյոք այդ հաղթանակը շարունակական կլինի՞, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ այն ավելի շատ բացառություն էր։

Վերջին 7 խաղերում «Ասթոն Վիլլան» այնքան էլ լավ տեսք չուներ։ Ընտրում եմ «Լիդսը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 2․09 գործակցով։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/2 հկտ
«Լիդս» – «Ասթոն Վիլա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ