«Լեյպցիգ» – «Բորուսիա Դ.». Ռոբերտ Գասպարյանի կանխատեումը

21:30, 06 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Լեյպցիգ» – «Բորուսիա Դ.» Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լեյպցիգ քաղաքում, որտեղ տեղի «Կարմիր ցլերը» կմրցեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Երկու թիմերի միջև կայացած վերջին հանդիպումներում անվիճելի ֆավորիտը եղել է «Բորուսիան». 2018թից ցայսօր «Լեյպցիգը» ոչ մի հաղթանակ չունի , գրանցել է 2 ոչ ոքի, մնացած բոլոր խաղերում պարտվել է՝ սեփական դարպասն ամեն խաղում ընդունելով առնվազն 2 գնդակ։ 

Այս անգամ պատկերը կարող է փոխվել, որովհետև Դորտմունդի թիմի կազմում կան մի շարք կորուստներ, բազում առաջատար խաղացողներ այս խաղը բաց են թողնելու։ Էմրե Ջան, Մահմուդ Դահուդ, Ռաֆայել Գերեյրո, Էրլինգ Հոլանդ, Նիկո Շուլց, Ջիովանի Ռեյնա. այս բոլոր ֆուտբոլիստները հիմնական կազմի խաղացողներ են, և նրանք բացակայելու են։  Այնպես չէ, որ «Լեյպցիգի» կազմում կորուստներ չկան, պաշտպանության հիմնական ներկայացուցիչները՝ Հալստենբերգը և Կլոստերմանն, այս խաղին պատրաստ չեն և չեն խաղալու։

Մրցաշարային աղյուսակում Դորտմունդն ընդամենը 1 միավորով է հետ մնում «Բավարիայից», այս մրցաշրջանում կրել է ընդամենը 2 պարտություն, ու շատ մոտ է հաջորդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորելուն, եթե, իհարկե, «Բավարիան» չհաղթի «Ֆրայբուրգին»։ Իսկ ահա «Լեյպցիգը» կարող է մրցաշրջանի այս հատվածն անցկացնել և եզրափակել 4-րդ տեղում, բայց վերջին տուրի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրանտի» հետ խաղում, չկարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմն ու կորցրեց հաղթանակը վերջին 94-րդ րոպեին։ Այդ պատճառով «Լեյպցիգը» հիմա 15 միավորով 8-րդ տեղում է, և «Բորուսիայից» հետ է արդեն 9 միավորով։ 

Չնայած այն հանգամանքին, որ կան շատ կորուստներ, և այն հանգամանքին որ «Լեպցիգը» խաղում է տանը, և այն հանգամանքին, որ «Դորտմունդը» իր վերջին խաղում զիջել է Ամստերդամի «Այաքսին» 1:3 հաշվով, ենթադրում եմ, որ ներքին առաջնություններում «Բորուսիայի» խնդիրները շատ չեն լինի, «Մեղուներն» առնվազն չեն պարտվի ու խաղում կլինեն երկուստեք գոլեր։  

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
21:30/6 նյմ
«Լեյպցիգ» - «Բորուսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ