«Լևանտե» — «Ռեալ Սոսյեդադ»․ Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

23:55, 21 սպտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Պրիմերայի 5-րդ տուրի «Լևանտե» — «Ռեալ Սոսյեդադ» հանդիպման վերաբերյալ: Նրա կարծիքով՝ ոչ-ոքի կգրանցվի։

«Ռեալ Սոսյեդադը» գերազանց է սկսել մրցաշրջանը։ Առաջին 4 տուրում սան-սեբաստիանցիները հաղթանակ տարան՝ ամեն խաղում խփելով 3-4 գնդակ։ Հաղթական սերիան ընդհատվեց «Ռեալի» դեմ տնային խաղում։ Բասկերի համար այդ խաղը բարդ ստացվեց, նրանք մեծ ուժեր կորցրեցին։ Կարծում եմ, որ հիմա ուժերը չեն հերիքի, քանի որ գրաֆիկը շատ ծանրաբեռնված է։ Էուսեբիո Սակրիստանայի թիմը դժվար թե իր կազմով կարողանա միաժամանակ հաջող հանդես գալ և Եվրոպա լիգայում, և Լա լիգայում։ Գումարած դրան, վնասվածք ունեն թիմի պաշտպանները՝ Ինյիգո Մարտինեսը, Կարլոս Մարտինեսը և Ռաուլ Նավասը։

«Լևանտեի» գրաֆիկն ավելի թեթև է։ Վալենսիացիները եվրագավաթային խաղեր չեն անցկացնում, իսկ նախորդ տուրում 1 օր ավելի շուտ են խաղացել, քան «Ռեալ Սոսյեդադը»։ Բացի այդ, «Լևանտեն» խաղալու է սեփական դաշտում։ Վալենսիական ակումբն այս առաջնությունում «Վիլյառեալից» բացի ոչ մի թիմի չի պարտվել՝ 1 հաղթանակ և 3 անընդմեջ ոչ-ոքի, այդ թվում նաև «Ռեալի» պես ուժեղ մրցակցի դեմ։ Դատելով վերը նշված հանգամանքներից՝ ռիսկի եմ դիմում և խաղադրույք կատարում ոչ-ոքիի վրա։ Բասկերը կարող են միավորներ կորցնել Վալենսիայում։

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 5-րդ տուր
23:55/21 սպտ
«Լևանտե» — «Ռեալ Սոսյեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ