«Լևանտե» — «Ռեալ Մադրիդ». Վալերի Կարպինի կանխատեսումը

00:00, 03 մրտ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է Պրիմերայի 27-րդ տուրի «Լևանտե» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ մադրիդյան դերբիում պարտվելուց հետո «Ռեալը» կկարողանա վերգտնել իրեն ու հաղթել:

«Ռեալը» տանը պարտվեց «Աթլետիկոյին» և վերջնականապես դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Ավելին, հիմա մադրիդցիները կարող են նույնիսկ 3-րդ տեղը կորցնել, ինչը կատարյալ ձախողում կլինի: «Ռեալը» պետք է վերգտնի իր խաղը: «Լևանտեի» դեմ հանդիպումը հիանալի հնարավորություն է դրա համար: Վալենսիացիները եզրափակում են մրցաշարային աղյուսակը և վերջին անգամ 8 խաղ առաջ են «սերուցքայիններից» միավոր խլել»՝ 2011 թվականին: Բացի այդ, ցածրակարգ ակումբների դեմ ներկայիս «Ռեալը» հաջող է խաղում:

Այդ պատճառով էլ այս խաղում սպասում եմ Զիդանի թիմի հաղթանակին: Դա մադրիդցիներին պետք է նաև թիմի ներսում պառակտման մասին խոսակցությունները դադարեցնելու համար, որոնք սկսեցին Ռոնալդուի հայտարարությունից հետո: Կարծում եմ, որ խաղը գոլառատ կստացվի: Մի կողմից «Ռեալը» կարող է շատ գոլեր խփել, բայց մյուս կողմից արտագնա խաղերում ունեցած խնդիրները մադրիդցիների մոտ դեռ կան, ինչը նշանակում է, որ «Լևանտեն» ամենաքիչը 1 գնդակ կարող է ուղարկել Նավասի դարպասը:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 27-րդ տուր
00:00/3 մրտ
«Լևանտե» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ