«Լևանտե» – «Ռեալ»․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

23:55, 22 օգս 2021
Իսպանիայի Լա Լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կյուրընկալվի «Լևանտեին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի նվազագույն երեք գոլ։

Մադրիդի «Ռեալն» առաջին տուրում 4։1 հաշվով հաղթեց «Ալավեսին»։ Դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացին կշարունակի ելույթները «Արքայական» ակումբում, քանի որ օրերս «Ռեալը» հայտարարվեց Բենզեմայի հետ նոր պայմանագիր կնքելու մասին, որն ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականը։

«Լևանտեն» առաջին տուրում ոչ ոքի խաղաց «Կադիսի» հետ՝ գոլ բաց թողնելով 97-րդ րոպեին։ Ընդհանուր առմամբ, «Լևանտեն» տպավորիչ խաղ ցուցադրեց համեստ մրցակցի դեմ, սակայն «Ռեալը» «Կադիսը» չէ։ Այս խաղում դաշտի տերերի համար շատ բարդ կլինի, հատկապես «Բարսելոնայի»՝ «Աթլետիկի» հետ ոչ ոքիից հետո։ Մադրիդցիներն էլ ավելի մոտիվացված կլինեն և կփորձեն ամեն գնով հաղթանակ տանել։

Թիմերի միջև կայացած վերջին խաղում հաղթել է «Լևանտեն»՝ 2։1 հաշվով։ Կարծում եմ՝ այս անգամ նույնը կրկնել չի հաջողվի։ Վստահ չեմ, որ «Ռեալը» հեշտությամբ կհաղթի և չեմ ցանկանում ռիսկի դիմել, սակայն հավատում եմ, որ այս խաղը գոլառատ կլինի։

«Ռեալն» առաջին իսկ րոպեներից միտված է լինելու մրցակցի դարպասին, և եթե դաշտի տերերն այդ ընթացքում կարողանան անակնկալ մատուցել և գոլ խփել, ապա վստահաբար կարելի է ասել, գոլերը կլինեն։ Հաշվի առնելով, որ «Ռեալն» էլ չի փայլում պաշտպանությունում կայուն խաղով, հավանականությանը մեծ է, որ «Լևանտեն» գոլ կխփի։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․63 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:55/22 օգս
«Լևանտե» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ