«Լևանտե» — «Աթլետիկո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 25 նյմ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 13-րդ տուրի «Լևանտե» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերալ: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում, որ առաջիկա խաղում տանտերերը կռիվ կտան մադրիդցիներին: 

«Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայում «Ռոմայի» նկատմամբ երկար սպասված հաղթանակից ու Գրիզմանի գոլից հետո Վալենսիայում հյուրընկալվում է «Լևանտեին»: Այս մրցաշրջանում Սիմեոնեի թիմը դրսում իրեն բավական անհարմար է զգում: Վերջին 5 խաղում, երբ «Աթլետիկոն» հյուրընկալվել է «Լևանտեին», հյուրերին ոչ մի լավ բան չի սպասվել: «Սյուդադ դե Վալենսիայում» կայացած վերջին 5 խաղում «Աթլետիկոն» չի կարող հաղթել: Երկու ոչ-ոքի արդյունք է եղել, ինչպես նաև «Լևանտեի» 3 հաղթանակ: Այդպիսի անհյուրընկալ մարզադաշտ է «Աթլետիկոյի» համար:

Հաշվի առնելով մադրիդիցների ներկայիս մարզավիճակը ու «Ռոմայի» նկատմամբ հաղթանակը՝ վստահություն չկա, որ «Աթլետիկոն» հեշտությամբ գերազանցում է «Լևանտեին»: Վալենսիական ակումբը 6 խաղ շարունակ չհաղթելուց հետո վերջին տուրում հաջողության հասավ կղզիում՝ խաղալով «Լաս-Պալմասի» դեմ: Խուան Ռամոն Մունյիսի թիմը պատրաստվում է թոփ-թիմի դեմ խաղին:

Կարծում եմ, որ այստեղ կարելի է խաղալ տանտերերի ֆորան: «Լևանտեի» (+1) ֆորայով հաղթանակի համար 1,80 գործակից են տալիս: Եթե, այդուհանդերձ, «Աթլետիկոն» Վալենսիայում կընդհատի խաղերի անհաջող շարքը, ապա դժվար հաղթի մեկ գնդակի տարբերությամբ: Մեծ է գումարը ետ վերադարձնելու ռիսկը: Սակայն եթե վիճակագրությունը խոսում է այն մասին, որ «Աթլետիկոն» չի հաղթի Վալենսիայում, ապա ինչու չփորձել ևս մեկ անգամ նման տարբերակի վրա խաղալ;

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 13-րդ տուր
23:45/25 նյմ
«Լևանտե» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ