«Լևանտե» – «Աթլետիկո»․ կանխատեսում և խաղադրույք

23:30, 28 հկտ 2021
Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում «Լևանտեն» կհյուրընկալի Մադրիդի «Աթլետիկոյին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի գործող չեմպիոնը։

Թիմերի մարզավիճակը 

«Լևանտեն» այս շաբաթ մոտ էր սենսացիայի, թեև պարտվեց «Սևիլիային» 3։5 հաշվով։ 90 րոպեում «Լևանտեն» «Սևիլիային» խփեց այնքան գոլ, որքան հյուրերը բաց էին թողել նախորդ 9 խաղերում։

«Աթլետիկոն» նույնպես միավորներ կորցրեց նախորդ տուրում՝ 2։2 հաշվով ոչ ոքի խաղալով «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Հանդիպման 60-րդ րոպեի դրությամբ Սիմեոնեի թիմը պարտվում էր 0։2 հաշվով, սակայն կարողացավ ոչ ոքի կորզել։ Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը։

«Լևանտեն» այս մրցաշրջանում դեռևս հաղթանակ չի տարել սեփական խաղադաշտում։

Կանխատեսում և խաղադրույք 

Բուքմեյքերներն այս խաղում ֆավորիտ են համարում «Աթլետիկոյին», որի հաղթանակի համար սահմանվել է 1․71 գործակիցը։ Ոչ ոքին ստացել է 3․74, իսկ «Լևանտեի» հաղթանակը՝ 5․65 գործակիցը։

Միմյանց միջև կայացած վերջին 5 խաղում մադրիդյան ակումբը հաղթել է 2, իսկ «Լևանտեն»՝ 1 անգամ։ Եվս 2 խաղ էլ ավարտվել է ոչ ոքի։

«Աթլետիկոյի» հաղթանակի համար բավականին բարձր գործակից է սահմանվել և այն պետք է օգտագործել։ Ընտրում եմ՝ «Աթլետիկոն» կհաղթի խաղադրույքը՝ 1․71 գործկացով։

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:30/28 հկտ
«Լևանտե» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ