«Լեսթեր» — «Տոտենհեմ». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

22:45, 18 մյս 2017
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված «Լեսթեր» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում «Տոտենհեմի» հաղթանակի վրա:

«Տոտենհեմը» նախորդ տուրում հարազատ ստադիոնում հաղթեց «Յունայթեդին»: Թիմը ԱՊԼ-ում գրավեց 2-րդ հորիզոնականն ու երկար դադարից հետո առաջին անգամ մրցաշարային աղյուսակում «Արսենալից» բարձր հորիզոնականում ավարտեց առաջնությունը, բայց «Սփուրսը» դեռ ի զորու չէ պայքարել չեմպիոնության համար: Նրանց դեմ «Լեսթերն» է, որը հեռացրեց թիմին չեմպիոն դարձրած մարզչին և տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառվի: Հեքիաթն ավարտվեց, հիմա թիմի առաջատարների գլխավոր խնդիրը իրենց անհատական վարպետությունը ցուցադրելն է: «Տոտենհեմը» ուժեղ է, ավելի փորձառու, և նրա ֆուտբոլիստները չեն խաղում, որպեսզի ավելի ուժեղ ակումբները նկատեն իրենց: Կարծում եմ, որ խաղի որակով «Տոտենհեմը» «Չելսիից» հետո Պրեմիեր լիգայի լավագույն թիմն է: Այդ պատճառով էլ խաղադրույք եմ կատարում Պոչետինոյի թիմի հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 34-րդ տուրից հետաձգված հանդիպում
22:45/18 մյս
«Լեսթեր» — «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ