«Լեսթեր» — «Տոտենհեմ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 20 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի «Լեսթեր» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա Լեսթերի «Քինգ Փաուեր» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ արդյունավետ հանդիպում կստացվի: 

Հավանաբար, «Տոտենհեմն» ու «Լեսթերը» միմյանցից արդեն զզվել են: Սկզբից խաղացին գավաթում, այնուհետեւ առաջնությունում, երկու հանդիպումներն էլ կայացան Լոնդոնում: Հասկանալի է, որ առաջին հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի: Խաղը ավարտվեց 2:2 հաշվով, իսկ «Տոտենհեմը» փրկվեց պարտությունից հանդիպման վերջնամասում: Առաջնության խաղում «Լեսթերը» հաղթեց նվազագույն հաշվով: Կարծում եմ՝ այս խաղում թիմերը կրկին կփայլեն հարձակման գծում: Վերջերս «Լեսթերը» քիչ է աչքի ընկնում, ժամանակն է ցույց տալու հարձակման գծի ողջ ունակությունը: Թիմը հարձակման գծում ունի անհրաժեշտ ֆուտբոլիստներ, իսկ «Տոտենհեմը»՝ իր ռմբարկուն: Կարեւորը՝ երկու թիմերն էլ ցանկանում են առաջ շարժվել գավաթում, ոչ ոք խաղադաշտ դուրս չի գալու «պարտվողի» հոգեբանությամբ: Դա ցույց տվեց առաջին հանդիպումը: Պատրաստ չեմ ասել, թե ով կհաղթի, բայց համոզված եմ, որ գոլառատ հանդիպում կստացվի: Թիմերը կփոխանակվեն գոլերով: Այնպես որ, խաղադրույք եմ կատարում «երկու թիմերն էլ գոլ կխփեն եւ տոտալ 2,5 գնդակից շատ»-ի վրա:

Օրդինար: Պարտված
Անգլիայի գավաթ. 1/32 եզրափակիչ
23:45/20 հնվ
«Լեսթեր» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ