«Լեսթեր» – «Տոտենհեմ»․ Հանդիպումը գոլառատ չի ստացվի

23:30, 16 դկտ 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լեսթերը» կհյուրընկալի «Տոտենհեմին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

Իրավիճակն Անգլիայում, մեղմ ասած, հուսադրող չէ։ Արդեն 3 խաղ չեղակվել է կորոնավիրուսի աճող դեպքերի պատճառով։ «Մանչեսթեր Յունայթեդում» ընդհանուր առմամբ 19 դեպք է գրանցվել։ «Ուոթֆորդը» նույնիսկ չի կարողացել նվազագույն քանակի առողջ խաղացողներ հայտավորել, որպեսզի անցկացնի «Բարնլիի» դեմ խաղը։ «Տոտենհեմի» մեկ խաղ արդեն չեղարկվել է, իսկ այս հանդիպումը տեղափոխելու լոնդոնցիների խնդրանքը մերժվել է ԱՊԼ-ի ղեկավարության կողմից։ Թվում է, թե այստեղ ամեն ինչ պարզ է։ «Տոտենհեմը» խաղային տոնուսի մեջ չէ՝ տուժել է կորոնավիրուսից, վերջին հանդիպումն անցկացրել է դեկտեմբերի 5-ին։ Կարելի է եզրակացնել, որ բացարձակ ֆավորիտ է «Լեսթերը», բայց․․․

Հիմնական կազմի 8 ֆուտբոլիստ տարբեր պատճառներով բաց կթողնի այս խաղը։ Նրանց թվում են Ամարտին, Իհեանաչոն, Լուկմանը, Պերեսը, Ֆոֆանան, Չոուդերին, Էվանսը և Վեստերգորը։

Բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում թիմի շանսերը և նույնիսկ հավատում, որ գոլառատ հանդիպում կլինի։ Ես այդ կարծիքին չեմ։ Կարծում եմ, որ այս խաղը գոլառատ չի լինի։ Երկու թիմերն էլ մարտունակ չեն և կփորձեն պարզապես խաղն ավարտին հասցնել խաղաղ արդյունքով։ Եթե նույնիսկ թիմերից մեկին հաջողվի աչքի ընկնել, ապա ավելի մեծ ուժերով կփորձի պահել հաղթական հաշիվը։

Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․05 գործակցը։

Օրդինար: Վերադարձ
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:30/16 դկտ
«Լեսթեր» – «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ