«Լեսթեր» – «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 28 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Լեսթեր» – «Ռոմա» Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկությունը թևակոխել է վճռական փուլ։ Վիճակահանությունից առաջ մասնագետները ակնկալում էին, որ մրցաշարի հաղթողի ֆավորիտներ համարվող «Ռոման» ու «Լեսթերը» իրենց ուժերը կչափեն գլխավոր խաղում, սակայն, ցավոք, այս թիմերից միայն մեկը հնարավորություն կունենա դուրս գալու եզրափակիչ։

Իտալիայի առաջնությունում երկար ժամանակ առանց պարտության գնացող «Ռոման» վերջին տուրում անհույս պարտվեց «Ինտերին», սակայն Ժոզե Մոուրինյոն կամ «Ռոման» պարտության մեջ մեղք գրեթե չունեն. «Ինտերը» պարզապես մի գլուխ բարձր էր։ Բացի դրանից, ըստ իտալացի լրագրողների՝ Ժոզեն իր մտքում պահում էր «Լեսթերի» հետ հույժ կարևոր հանդիպումները, քանի որ, եթե զորեղ «Ինտերի» հետ ոտք մեկնելը գործնականում անհնար է, «Աղվեսներին» «պոչատելու» շանսերը ավելի քան մեծ են։

Անգլիայի առաջնությունում «Լեսթերը» ցուցադրում է «խառը» արդյունքներ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքիից ու «Քրիստալ Փելասի» նկատմամբ հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի տղաները պարտվեցին «Նյուքասլին»։ Վերջին երկու խաղում էլ «Աղվեսները» սարսափելի թույլ ֆուտբոլ են ցուցադրում։ Իրականում, «Լեսթերի»՝ կիսաեզրափակիչ դուրս գալը մեծ անակնկալ էր, քանի որ ՊՍՎ-ի հետ քառորդ եզրափակիչի դիմակայությունում հոլանդական թիմն ավելի լավ տեսք ուներ՝ խաղալով կիսապահեստային կազմով։

Այս ամենը հաշվի առնելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ «Ռոման» նման մրցակցին, նույնիսկ արտագնա խաղում չի պարտվի, իսկ եթե հաշվի առնենք, որ «Լեսթերը» խաղալու է մի փոքր զգուշավոր, ինչպես նաև երկու թիմերի պաշտպանությունում առկա խնդիրները, ենթադրում եմ, որ երկու թիմերը միմյանց դարպասը կգրավեն, սակայն հաղթող առաջին դիմակայությունում չի լինի։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/28 ապր
«Լեսթեր» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ