«Լեսթեր» – «Ռոմա». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 28 ապր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել իտալական «Ռոմայի» և անգլիական «Լեսթերի» միջև Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Եվրագավաթների կիսաեզրափակիչների ժամանակն է, և այսօր կխոսեմ Կոնֆերենցիաների լիգայի «Լեսթեր Սիթի» – «Ռոմա» դիմակայության առաջին խաղի մասին:

ՈւԵՖԱ-ի այս նոր մրցաշարում մնացել է չորս թիմ, նրանցից երկուսն ունեն գավաթը նվաճելու ավելի գերադասելի հնարավորություն՝ հենց «Լեսթերն» ու «Ռոման»: Փոխարենը, մյուս զույգի թիմերը՝ «Ֆեյենոորդն» ու Մարսելի «Օլիմպիկը», ունեն ավելի հարուստ եվրագավաթային պատմություն: Բավական է նշել, որ երկուսն էլ հաղթել են Չեմպիոնների գավաթի/լիգայի խաղարկությունում: Բայց դա ուրիշ պատմություն է:

«Լեսթերն» ու «Ռոման» մինչև կիսաեզրափակիչ տարբեր ճանապարհներ են անցել: Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները պայքարը սկսել են հենց Կոնֆերենցիաների լիգայում՝ խմբային փուլից: Իսկ անգլիացիները հյուր են եկել Եվրոպա լիգայից, որտեղ խմբում հետ մնացին Մոսկվայի «Սպարտակից» և «Նապոլիից»: 1/8 եզրափակիչ մտնելու համար «Լեսթերը» ստիպված էր անցումային հանդիպումներ անցկացնել դանիական «Ռանդերսի» հետ: Ասել է թե Բրենդան Ռոջերսի թիմը երկու խաղ ավելի է անցկացրել: Բայց դա դժվար թե ազդի «Աղվեսների» ֆիզիկական վիճակի վրա, քանի որ Անգլիայում թիմերը լավ գիտեն՝ ինչ է նշանակում հագեցած օրացույց: Եվ հետո, Պրեմիեր լիգայում այլևս անելիք չունեցող թիմը հանգիստ կարող է կենտրոնանալ տիտղոսի վրա, որն արդեն պարզած ձեռքի հեռավորության վրա է: Չի կարելի ասել, որ «Լեսթերն» ունի 2016-ի թիմի ներուժը, բայց Ռոջերսի տղաներն ի զորու են խախտել ցանկացած թիմի ծրագրեր:

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա «Ջալոռոսիները» վայելում են Եվրոպայի ամենահակասական թիմերից մեկի համբավը: Մի կողմից կան եվրոպական ամենաբարձր մակարդակի ֆուտբոլիստներ, անվանի մարզիչ, բայց «Ռոման» առայժմ խնդիրներ ունի գրանդ թիմերի հետ խաղերում: Իտալիայում Ժոզե Մոուրինյուի թիմը ոչ մի կերպ չի կարողանում ուժեղագույն քառյակում հայտնվել, ինչը լրջորեն անհանգստացնում է թիմի երկրպագուներին: Բայց Կոնֆերենցիաների լիգայում անհաղթահարելի մրցակիցներ «Ռոման» չունի և պետք է փորձի մրցաշրջանն ավարտել տիտղոսով:

Կոնկրետ Անգլիայում կայանալիք խաղում ավելի հավանական եմ համարում «Լեսթերի» հաղթանակը կամ ոչ-ոքին, թեև գրեթե վստահ եմ, որ «Ռոման» ևս կճաշակի խփած գոլի բերկրանքը: Այս երկու իրադարձությունները կարելի է միացնել և ստանալ կլորիկ գործակից: Մաղթում եմ հաղթանակ:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
23:00/28 ապր
«Լեսթեր» - «Ռոմա» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ