«Լեսթեր» — «Նորվիչ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

19:00, 27 փտր 2016
«Матч ТВ» սպորտային հեռուստաընկերությունում անգլիական եւ ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 27-րդ տուրի «Լեսթեր» — «Նորվիչ» հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Լոնդոնի «Քինգ Փաուեր» մարզադաշտում: Կազանսկին խաղադրույք է կատարում, որ «աղվեսները» երկու խաղակեսերում էլ կհաղթեն: 

Մենք գործ ունենք տիտղոսին հավակնող թիմի հետ: Կարծում եմ` «Լիվերպուլի, «Մանչեսթեր Սիթիի» եւ «Արսենալի» հետ հանդիպումների շարքը անցնելուց հետո «Լեսթերը» պետք է մեծ ուշադրությամբ վերաբերվի «Նորվիչի» հետ խաղին: Դա կարող է տարօրինակ թվալ, մրցակիցների կարգերը շատ տարբեր են, բայց պատահական չէ, որ Ռանյերին հարցազրույցի ժամանակ ընդգծեց, որ ավելի հեշտ է թիմին տրամադրել «Արսենալի» դեմ խաղին, քան «Նորվիչի»: Եվ այդ վտանգի պատճառով «Լեսթերի» ֆուտբոլիստները կարող են առաջ չշարժվել: Ռանյերին պետք է մտածի, թե ինչպես իր տղաներին ստիպի ողջ լրջությամբ վերաբերվել «Նորվիչի» հետ հանդիպմանը:

Բայց այստեղ ուշադրություն կդարձնեի նրան, որ այս մրցաշրջանում «Նորվիչը» շատ վատ է խաղում հյուրընկալվելիս: 13 արտագնա խաղերում «Նորվիչը» պարտադիր գնդակ է բաց թողել: Կասկած չունեմ, որ այս խաղում եւս գնդակ բաց կթողնեն, ընդ որում, «Նորվիչը» շատ դժվարությամբ է գնդակ խփում: «Լեսթերը» պետք է իրագործի իր առաջադրանքը: Ռիսկի եմ դիմում եւ վերցնում «երկու խաղակեսերում էլ «Լեսթերի» հաղթանակ» խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 27-րդ տուր
19:00/27 փտր
«Լեսթեր» - «Նորվիչ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ