«Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 07 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի Սուպեր գավաթի «Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «կարմիր սատանաները» հաղթանակի կհասնեն հիմնական ժամանակում:

Անգլիական մրցաշրջանի մեկնարկին սպասում էին բոլորը: Իհարկե, մեր Հենրիխ Մխիթարյանի առկայությունն այս մրցաշարն ավելի հետաքրքիր է դարձնում մեզ` հայերիս համար: Բայց կան այլ, ոչ պակաս կարևոր գործոններ, որոնք ստիպելու են մեզ ամենայն ուշադրությամբ ու շունչը պահելով հետևել Պրեմյեր Լիգայի բոլոր խաղերի ընթացքին: Նոր մրցաշրջանի մեկնարկը կտրվի երկրի սուպերգավաթի խաղարկմամբ` իրար հետ կմրցեն «Լեսթերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս խաղում հաղթելու իրական հնարավորություն ունեն ինչպես չեմպիոնները, այնպես էլ գավաթակիրները: Հակառակ բոլոր տեսակի կանխատեսումներին, «Լեսթերը» կարողացավ պահպանել չեմպիոնական կազմը: Թերևս միայն Ն՛Գոլո Կանտեն լքեց «աղվեսների» ճամբարը: Այդուհանդերձ, «Լեսթերում» մնացին լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին, ով դիմակայեց «Արսենալ» տեղափոխվելու գայթակղությանը, եւ նախորդ մրցաշրջանի իսկական հայտնություն Ռիյադ Մահրեզը:

Բացի այդ, նրանք կարողացան լրջորեն համալրել իրենց կազմը՝ ձեռք բերելով գերմանացի դարպասապահ Ռոն-Ռոբերտ Զիլերին, լեհ Բարտոզ Կապուստկային եւ նիգերիացի հարձակվող Ահմեդ Մուսային:

«Կարմիր սատանաներն» այս տարի առավել շռայլ էին տրանսֆերային շուկայում: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պահանջով թիմը ձեռք բերեց բազմաթիվ նոր աստղերի: Իր խոսքով «Յունայթեդի» կազմը համալրել են Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստները` «Դորմունդի Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «ՊՍԺ»-ի վերջին տարիների լավագույն ռմբարկու, հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Թիմի տրանսֆերային որսը դեռևս չի ավարտվել: Այն լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել Պոլ Պոգբայի տրանսֆերը, որն արդեն եզրափակիչ փուլ է մտել:

Թեպետ խաղակցվածության հետ «աղվեսները» խնդիր չունեն` թիմի անցած տարվա կորիզը պահպանվել է, այդուհանդերձ, «Լեսթերի» տղաներն իրենց վրա աներևակայելի ճնշում են զգալու: Բացի դրանից, մրցակից թիմի կարգն իր խաղացողներով հանդերձ անհամեմատ ավելի բարձր է: Ուստի առավել քան հանգիստ կարելի է կանխատեսել «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը, այն էլ հիմնական ժամանակում:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Սուպեր գավաթ
19:00/7 օգս
«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ