«Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 21 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ «Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ։

«Քինգ Փաուեր» մարզադաշտում նախատեսված խաղը կեննտրոնականն է լինելու Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակում։ Առաջին պահից դժվար է ասել՝ ում օգտին կդասավորվի «Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, քանի որ թիմերը խաղին մոտենում են տարբեր տրամադրություններով։

Եթե նայենք ակումբների վերջին շրջանում անցկացրած հանդիպումների թիվը և հոգնածության մակարդակը, անխոս, «Լեսթերը» կարող է համարվել ֆավորիտ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «աղվեսները» դաշտ են դուրս եկել միայն 1 անգամ, այն էլ խաղը լուրջ չէր. Բրենդան Ռոջերսի թիմը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «մեռած» «Շեֆիլդի» դարպասը։ Իսկ ահա «Յունայթեդը» վերջին 3 խաղում իր մահը տեսավ։ Նախ Սու;շերի տղաները ոչ-ոքի խաղացին տանը «Միլանի» հետ՝ հաղթանակը ձեռքից բաց թողնելով վերջին վայրկյաններին, այնուհետև տարավ բարդագույն հաղթանակներ՝ 1-ական գնդակ ուղարկելով «Վեստ Հեմի» և նույն «Միլանի» դարպասը։

Սակայն կադրային խնդիրները, որոնք ծառացել են «Լեսթերի» առաջ, թիմին դնում են բարդ կացության մեջ։ Վնասվածքի պատճառով շարքից անորոշ ժամանակով դուրս են մնացել Հարվի Բարնսը և Ջեյմս Մեդիսոնը։ Նրանց բացակայությամբ խաղ կազմակերպող թիմում գրեթե չկա. շարքում է միայն Այոսե Պերեսը։ Չկան նաև տաղանդավոր պաշտպան Ջեյմս Ջաստինն ու Ռիկարդու Պերեյրան։

Իսկ ահա «Յունայթեդից» հարցականի տակ է միայն Մարկուս Ռեշֆորդի մասնակցությունը։ Սակայն անգամ առանց նրա էլ, «մանկերը» ունեն ֆուտբոլիստներ, որոնք ունակ են հաղթական գոլեր խփելու։ Առողջացել է Պոլ Պոգբան, շարքում են նաև Էդինսոն Կավանին ու Դոնի վան դե Բեկը։ Հարձակման գծում երկու մարզիչներն էլ ունեն լուրջ տարբերակներ։ «Լեսթերից», օրինակ, Իհեանաչո-Վարդի զույգը կարող է անհանգստացնել Լինդելով-Մագուայր զույգին։

Կանխատեսում

Կարող են, բայց դժվար թե նրանց թույլ տան։ Ենթադրում եմ, որ այս խաղում «Յունայթեդը» կգործի զգուշավոր, բայց թույլ չի տա՝ հանդիպումն ավարտվի ոչ-ոքի։ Ենթադրում եմ, մոր «մանկերը» կհաղթեն առանց շատ գոլերի։ Բայց Չպարտվելու տարբերակն էլ վատը չէ։

Օրդինար: Չխաղարկված
Անգլիայի գավաթ
21:00/21 մրտ
Лестер Сити - Манчестер Юнайтед
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ