«Լեսթեր» — «Աթլետիկո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Այս մրցաշրջանում «Աթլետիկոն» այնքան էլ հաջող չի իրացնում 11 մետրանոց հարվածները: Մասնավորապես «Օսասունայի» դեմ առաջնության վերջին տուրի խաղում «աթլետները» 2 րոպեում 2 անգամ վրիպեցին նշակետից: Ինչու եմ դա ասում, որովհետև «Լեսթերը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթելու դեպքում կարող է հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, հետո նաև 11 մետրանոց հարվածաշար, իսկ այդտեղ Սիմեոնեի թիմը լուրջ խնդիրներ կունենա:
«Լեսթերը» սեփական հարկի տակ ավելի հաջող է հանդես գալիս: Թիմում կորուստներ կան: Կենտրոնական պաշտպան Ռոբերտ Հութը կբացակայի, իսկ Մորգանի մասնակցությունը հարցականի տակ է: Հարձակվողները կազմ պատրաստ են՝ Մահրեզ, Վարդի, Օկազակի ու Սլիմանի: Պատրաստ են նաև հենակետայիններ Դիդին ու Դրինքվոթերը:
Մադրիդցիների կազմում Մոյան, Վրսալկոն ու Աուգուստո Ֆերնանդեսը վնասվածք ունեն: Փոխարենը ապաքինվել են Տիագո Մենդեշն ու Կեվին Գամեյրոն, բայց մեկնարկային րոպեներից այս երկուսը դժվար թե հայտնվեն խաղադաշտում:
Առաջարկում եմ ռիսկի դիմել և խաղալ Մադրիդի «Աթլետիկոյի» հաղթանակի վրա: Գործակիցը 1,91 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: