«Լեսթեր» — «Աթլետիկո» Մադրիդ. Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Շեքսպիրը զարմացրեց՝ «Աթլետիկոյի» դեմ ՉԼ-ի պատասխան խաղից 3 օր առաջ «Փելասի» դեմ հիմնական կազմ դուրս բերելով: Արդյունքում Սլիմանին դեռ նախախաղային մարզման ժամանակ վնասվածք ստացավ, իսկ թիմը երկրորդ խաղակեսում երկու գնդակ բաց թողեց: «Աղվեսներին» հաջողվեց պահպանել ոչ-ոքին: «Փելասի» 15 հարվածներից միայն չորսն էին դարպասին, իսկ «Լեսթերը» 2 հարված կատարեց, և երկուսն էլ գոլով ավարտվեցին:
«Աթլետիկոյի» դեմ պետք է այլ ֆուտբոլ խաղալ՝ չհակագրոհել սիրելի ոճով, այլ գնալ ու ճեղքել մրցակցի պաշտպանությունը: Կասկածներ կան, որ Եվրոպայի ամենակազմակերպված թիմերից մեկի դեմ Անգլիայի չեմպիոններին դա անել կհաջողվի: Բարդ կլինի դիմակայել մադրիդցիների գրոհներին: Կենտրոնական պաշտպան Ռոբերտ Հութը որակազրկված է, իսկ նրա հետ զույգ կազմող Մորգանի մասնակցությունը, ով վերջին 6 խաղերը բաց է թողել, հարցականի տակ է:
Կարծում եմ, որ «Աթլետիկոն» կրկին կհաղթի, չնայած նրան, որ մադրիդցիներին ոչ-ոքին էլ է ձեռնտու:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: