«Լեսթեր» — «Աթլետիկո». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/VyvyWoZalmU
Անգլիայում կայանալիք պատասխան խաղից առաջ «Աթլետիկոն» ապագային կարող է լավատեսությամբ նայել, որովհետև քիչ չէ, որ թիմը «Լեսթերից» ավելի ուժեղ ու բարձրակարգ թիմ է, քիչ չէ, որ «Աթլետիկոն» տանը հաղթել է 1:0 հաշվով և բաց չի թողել, ինչը մեծ առավելություն է, գումարած դրան, «Աթլետիկոն» շաբաթվա ընթացքում հանգստացել է: Իսպանիայի առաջնության շաբաթօրյա խաղում մադրիդցիների ոչ մի հիմնական կիսապաշտպան չխաղաց, Գրիզմանը նույնպես հանգստացավ, իսկ «Լեսթերը» հիմնական կազմով դուրս եկավ խաղադաշտ, և դա կարող է Շեքսպիրի թիմի համար ճակատագրական լինել, որովհետև թիմը Չեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակիչը խաղացել էր չորեքշաբթի, դրանից հետո նորից հիմնական կազմով խաղ շաբաթ օրը, և հիմա երեքշաբթի «Աթլետիկոյի» դեմ պատասխան խաղ: Ստացվում է 7 օրում 3 խաղ հիմնական կազմով: Դա մեծ ծանրաբեռնվածություն է: Կարծում եմ, որ «Աթլետիկոն» ավելի թարմ տեսք կունենա, և ես կարծում եմ, որ Սիմեոնեի թիմն առանց լուրջ խնդիրների հաջորդ փուլ կանցնի: Ես խաղադրույք կկատարեի դրա վրա, բայց «Աթլետիկոյի» անցման գործակիցը շատ ցածր է, պետք է այլ տարբերակ փնտրել: Երկար փնտրեցի, արդյունքում ինձ դուր եկավ, օրինակ, «երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կլինի» տարբերակը, որի գործակիցը 2-ից բարձր է, որովհետև կարծում եմ, որ «Լեսթերը» վաբանկ կգնա, իսկ «Աթլետիկոն» լավ է պաշտպանվում, այնպես որ, մեծ են գոլազուրկ առաջին խաղակեսի շանսերը, իսկ երկրորդում հավանաբար ամեն ինչ ավելի ուրախ կլինի, որովհետև «Լեսթերը» ստիպված է բացվել, իսկ «Աթլետիկոն» հակագրոհելու հնարավորություն կստանա:
Բացի այդ, մտածեցի, որ վատ չէր լինի խաղալ «Աթլետիկոյի» տոտալ 1,5-ից շատ գոլով կամ մաքուր հաղթանակով, որովհետև թիմը չի խաղա 0:0-ի վրա: 1:0-ն առաջին խաղից հետո լավ արդյունք է, բայց մադրիդցիների համար վտանգավոր է: Ընդամենը 1 գոլ և խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ և պոտենցիալ 11 մետրանոց հարվածաշար, իսկ «Աթլետիկոն» 11 մետրանոցների հետ հսկայական խնդիրներ ունի: «Օսասունայի» դեմ վերջին խաղում թիմը 2 11 մետրանոց չիրացրեց, դրանից առաջ «Վալենսիայի» դեմ նույնը եղավ: Այս առաջնությունում «աթլետները» արդեն 6 անգամ վրիպել են 11 մետրանոց նշակետից: Գրիզմանը 3 անգամ չի իրացրել 11 մետրանոցը: «Աթլետիկոն» չի ցանկանում գործը հասցնել 11 մետրանոցների, իսկ դրա ելքը գոլ խփելն է:
Կարծում եմ, որ «Աթլետիկոն» գոլ կխփի, և հավանաբար կխփի երկրորդ խաղակեսում: Իմ խաղադրույքը՝ 1,70 գործակցով «Աթլետիկոն» երկրորդ խաղակեսում գոլ կխփի»: Կարծում եմ, որ երկրորդ խաղակեսում, երբ «Լեսթերը» կբացվի, «Աթլետիկոն» թարմության ու կարգի շնորհիվ պահերն իրացնելու մեծ շանսեր կունենա: Ցանկացած պարագայում «Աթլետիկոն» ընդմիջումից հետո գոլ խփելու լավ շանսեր կունենա: Այդ պատճառով էլ իմ հիմնական խաղադրույքը՝ ««Աթլետիկոն» երկրորդ խաղակեսում գոլ կխփի»:
Շնորհակալություն ուշադրության համար, ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ «Спорт-Экспресс»-ի թղթակիցը, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Լավ մնացեք!
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: