«Լեսթեր» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:30, 20 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի երկրորդ տուրի «Լեսթեր» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը ոչ-ոքի կխաղան: 

Անգլիայի գործող չեմպիոնն ընդդեմ փոխչեմպիոնի: Ի՞նչը կարող է ավելի լավ վերնագիր լինել Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի համար: Թեպետ, նախորդ մրցաշրջանում «Լեսթերին» ու «Արսենալին» բաժանեց 10 միավորանոց անդունդը, այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբը դարձավ միակը, որը կարողացավ 2 խաղում էլ պարտության մատնել Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին անգամ «Լեսթերը» զինակիրներին հաղթել է 22 տարի առաջ: Դրանից հետո «Արսենալը» տարել է 13 հաղթանակ: Սակայն այսօր, իրավիճակը բացարձակապես այլ է:

«Աղվեսները» բակավական անհաջող սկսեցին մրցաշրջանը: «Հալլ Սիթիի» դեմ անդրանիկ խաղի հենց մեկնարկից «Լեսթերը» հայտնվեց անհասկանալի իրավիճակում: Մրցակիցը խորը փակվեց սեփական կիսադաշտում, իսկ «Լեսթերը» բոլորովին էլ չի սիրում խաղալ առաջին համարով: Հասկանալով ու զգալով չեմպիոնների թույլ կողմը, «Հալլը» նետվեց հակագրոհների ու տարավ հաղթանակ` կազմում ունենալով հայտավորված միայն 14 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: «Արսենալի» հետ խաղում Կլաուդիո Ռանիերին կկարողանա հույս դնել Ռոբերտ Հուտի վրա: Գերմանացի պաշտպանի որակազրկումն ավարտված է: Սպասվում է, որ հիմնական կազմ կվերադառնան Մենդին ու Օլբրայթոնը:

Դեռևս մրցաշրջանը չի հասցրել մեկնարկել ինչպես հարկն է, իսկ «Արսենալի» լազարեթում արդեն տեղ չկա: Աարոն Ռեմսի, Պեր Մերտեզակեր, Գաբրիել Պաուլիստա, Ջեք Ուիլշեր, Դենի Ուելբեք…ցուցակը կարելի է շարունակել: Այնպիսի տպավորություն է, որ «Արսենալի» բժշկական անձնակազմում աշխատում են բացառապես, օրինակ, սանտեխնիկներ, այլապես հնարավոր չէ բացատրել լազարեթի նման խտությունը: Մեկնարկային խաղում «Արսնալը» գերհամառ խաղում զիջեց «Լիվերպուլին»` ցույց տալով բավական անվստահ ու հախուռն ֆուտբոլ: Իրավիճակը շտկելու համար Վենգերը ստիպված կլինի խաղադաշտ դուրս բերել իր ամբողջ զինանոցը` Օզիլը, Ժիրուն ու Կոսյելնին միացել են ընդհանուր մարզումային խմբին:

Եթե նայենք այս թիմերի վերջին 7 ընդհանուր դիմակայությունները, կնկատենք, որ բոլոր դեպքերում երկուսին էլ ուղեկցել է գոլային հաջողությունը: Սակայն նրանցից որևէ մեկի հաղթանակին չեմ հավատում: Իմ կարծիքով կլինի ոչ ոքի:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, երկրորդ տուր
20:30/20 օգս
«Լեսթեր» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ