«Լեսթեր» – «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:30, 30 հկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Լեսթեր» – «Արսենալ» Անգլիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Աշխարհում տոնում են Helloween-ը, իսկ Անգլիայում ֆուտբոլ են խաղում. «Մառախլապատ ալբիոնում» դա սովորական երևույթ է, քանի որ այստեղ ֆուտբոլ խաղում են նույնիսկ Ամանորին։ «Ամենասարսափելի» հանգստյան օրերի բացման խաղում կմրցեն «Լեսթերն» ու «Արսենալը», որոնց հակամարտությունը ձգվում է արդեն ավելի քան 135 տարի։ Բրենդան Ռոջերսի թիմը «Զինակիրների» հետ կմրցի պատմության մեջ 147-րդ անգամ։ Ի՜նչ թվեր են, այնպես չէ՞…։

Մրցաշարային աղյուսակում այս պահին թիմերը հարևաններ են ու գտնվում են առաջին տասնյակում, և առաջիկա դիմակայությունը կարող է լրջորեն փոխել իրենց դիրքը։ Հաղթանակը թիմերից մեկին կհասցնի ընդհուպ մինչև եվրագավաթային տեղեր, իսկ միավորների կորուստի պատճառով կարող են ակտիվանալ ներքևից նայող ակումբները։ «Լեսթերը» ԱՊԼ-ի վերջին 2 խաղում հաղթել է և ցույց տվել գերվստահ ֆուտբոլ։ Վերջին անգամ նման խաղ Բրենդան Ռոջերսի տղաները գրանցել են մրցաշրջանի սկզբում և մոտ են առաջին անգամ այս տարի 3 անընդմեջ հաղթանակ տանելուն։ Արտետայի օգտին խոսող գլխավոր հանգամանքը «Քինգ Փաուերում» վերջին 2 ելույթն է. նախորդ խաղում «Կարմիրները» հաղթել են։ Եթե այս անգամ էլ նրանք հաղթանակած հեռանան, կկրկնեն 1925 տարվա վաղեմության ցուցանիշը։

«Արսենալի» կորուստը մեկն է. վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնի Գրանիտ Ջական։ Շվեյցարացի ֆուտբոլիստը առաջնության 3-րդ տուրում կարմիր քարտ ստացավ, բաց թողեց 3 հանդիպում, վերադարձավ ու ստացավ վնասվածք։ «Աղվեսների» կազմից կբացակայեն Նդիդին ու Ֆոֆանան, որոնց բացակայությունը վաղուց է դարձել սովորական երևույթ։ Ջեյմի Վարդին վատառողջ է, բայց, հնարավոր է, մասնակցի հանդիպմանը։ Իրականում, հենց այդ գործոնը կարող է դառնալ վճռորոշ։ Ենթադրում եմ, որ «Լեսթերն» առնվազն չի պարտվի, քանի որ վերջին 5 խաղում առհասարակ չի պարտվում։

Օրդինար: Պարտված
Պրեմիեր Լիգա
15:30/30 հկտ
«Լեսթեր» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ