«Լեսթեր» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 09 նյմ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 12-րդ տուրի «Լեսթեր» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ:

Մրցաշրջանի մեկնարկը «զինագործների» համար այդքան էլ վստահ չի ստացվել; Ունայի Էմերիի գլխավորած թիմը ոչ մի կերպ չի կարողանում օգտագործել իր ողջ պոտենցիալը և չի կարողանում բարձրանալ իր համար ավանդական դարձած 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը: Այնպես որ, առաջիկա հանդիպմանը լոնդոնյան ակումբը ունենալու է մեծ խնդիրներ, հատկապես որ հանդես է գալու մրցակցի հարկի տակ: Թիմում առկա են լուրջ հոգեբանական խնդիրներ: Ավագի թևկապից վերջերս զրկվել է Գրանիտ Ջական: Այսօր անգամ խոսվում է նրա տրանսֆերը վաճառելու մասին: Այսինքն հոգեբանական տեսանկյունից «Արսենալը» պատրաստ չէ «Լեսթերի» հետ առաջիկա հանդիպմանը:

Իսկ ահա «աղվեսները» կարծես նորից հիշել են իրենց լեգենդար մրցաշրջանը, երբ Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ հռչակվել էին ԱՊԼ-ի չեմպիոն: «Լեսթերը» այժմ իրեն վստահ է զգում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Այն առաջիկա հանդիպմանը ևս նպատակադրված է լինելու հաղթել:

Իմ խորին համոզմամբ «Լեսթերը» սեփական հարկի տակ հաղթելու է «Արսենալին»:

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ, 12-րդ տուր
21:30/9 նյմ
«Լեսթեր» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ