«Լեսթեր» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 09 մյս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 31-րդ տուրից հետաձգված «Լեսթեր» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ Վենգերի թիմը վստահ հաղթանակ կտանի:

Լոնդոնցիներն այս մրցաշրջանում այլևս ոչ մի խնդիր չունեն։ Պարզապես հարկավոր է որքան հնարավոր է լավ ավարտել մրցաշրջանը Արսեն Վենգերի համար։ Ֆրանսիացի մասնագետը ձախողեց մրցաշրջանը՝ դուրս չգալով եվրագավաթի եզրափակիչ ու դուրս մնալով ՉԼ-ի հաջորդ տարվա ուղեգրի համար մղվող պայքարից։

«Լեսթերը» հերթական անկայուն մրցաշրջանն է անցկացրել չեմպիոնությունից հետո։ Այս տարի «աղվեսներն» առանձնակի հույս էլ չունեին, որ կպայքարեն ինչ որ բարձր տեղերի համար։ Մնում էր կռիվ տալ ուժեղագույնների խմբում մնալու համար, ինչը և կատարվեց։

«Արսենալն» այս խաղում չի կարողանա հույսը դնել Օզիլի ու Կոսյելնիի վրա։ Ֆրանսիացին կբացակայի 6 ամիս, իսկ Օզիլի վերաբերյալ կա մտավախություն, որ նա բաց կթողնի անգամ Մունդիալը։

Խաղադրույք. Հանդիկապ: «Արսենալ» (-1) — 2,30 գործակից:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 31-րդ տուրից հետաձգված խաղ
22:45/9 մյս
«Լեսթեր» — «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ