«Լեռնային Արցախ» – «Ուրարտու»։ Կանխատեսում և խաղադրույք

15:00, 29 հկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Լեռնային Արցախ» – «Ուրարտու» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ուրարտուն» 13 խաղից հետո 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Դմիտրի Գունկոյի թիմն ընթացիկ մրցաշրջանում փայլուն արդյունքներ է գրանցում և խաղով էլ տպավորում է։

«Լեռնային Արցախը» նույնպես տպավորիչ արդյունքներ ունի։ Միայն այն հանգամանքը, որ առաջնության նորեկը ավելի մոտ է լավագույն քառյակին, քան մրցաշարային աղյուսակի վերջին տեղին, ապացուցում է, որ թիմում լավ աշխատանք է տարվում։

Շատերը կհիշեն թիմերի միջև առաջին շրջանում կայացած հանդիպումը, երբ «Լեռնային Արցախն» անակնկալ հաղթանակ տարավ։ Այդ խաղում յուրատեսակ հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը։ Վերջինս, նախ՝ բացեց հանդիպման հաշիվը, իսկ հետո 2 անգամ գրավեց սեփական դարպասը։

Կարծում եմ, որ երևանյան թիմում բոլորը ցանկանում են ռևանշի հասնել։ Եվ նույնիսկ «Լեռնային Արցախի» հետ արտագնա խաղի բարդությունը չի խանգարի Գունկոյի թիմին։ Իհարկե, տանտերերը կփորձեն խառնել առաջատարի ծրագրերը, բայց չեմ կարծում, որ կհաջողվի նորից միավոր խլել։

Ընտրում եմ «Ուրարտուի» հաղթանակը՝ 1․73 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
15:00/29 հկտ
«Լեռնային Արցախ» – «Ուրարտու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ