«Լեյպցիգ» – «Բորուսիա Դ․»․ Դաշտի տերերը կհաղթեն

21:30, 06 նյմ 2021
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Լեյպցիգը» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

Երկու թիմերն էլ չկարողացան հաղթել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում։ Դորտմունդցիները նորից պարտվեցին «Այաքսին», իսկ «Լեյպցիգը» խաղի վերջնամասում կարողացավ ոչ ոքի կորզել ՊՍԺ-ից։

Դորտմունդի «Բորուսիայում» մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն։ Խաղին չեն մասնակցի Գերերոն, Դահուդը, Ջանը, Ռեյնան, Հոլանդը։ Դաշտի տերերից խաղը բաց կթողնեն Հալստենբերգն ու Կլոստերմանը։

Բունդեսլիգայի նախորդ տուրում «Լեյպցիգը» չկարողացավ հաղթել «Այնտրախտին»։ Ջեսի Մարշի թիմը բավականին լավ ֆուտբոլ է ցուցադրում, սակայն երբեմն կորցնում է կենտրոնացվածությունը։

«Լեյպցիգը» Դորտմունդի «Բորուսիային» նախորդ անգամ հաղթել է 2017 թվականին։ Կարծում եմ՝ հիմա հիանալի ժամանակ է, որ այս վիճակագրությունը փոխվի։ Նախ՝ Ջեսի Մարշի թիմը լավ մարզավիճակում է և ՊՍԺ-ի հետ խաղերում դա շատ լավ երևաց։ Իսկ հյուրերն այս խաղում դժվար թե կարողանան ինչ-որ բան անել՝ հաշվի առնելով, թե որքան շատ կորուստներ կան։ «Այաքսի» դեմ 2 խաղերը ցույց տվեցին, որ Դորտմունդը ներկայացնող ակումբը հիմա շատ վատ մարզավիճակում է և չունի համապատասան մակարդակի ֆուտբոլիստներ, որոնք կփոխարինեն վնասվածք ստացած խաղացողներին։

Ընտրում եմ «Լեյպցիգի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․96 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Բունդեսլիգա
21:30/6 նյմ
«Լեյպցիգ» – «Բորուսիա Դ․»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ