Լեհաստան — Ռումինիա. Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 10 հնս 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի Լեհաստան — Ռումինիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը (-1) ֆորայով հաղթանակ կտանեն: 

Տարբեր կարգի թիմեր են: Լեհաստանը հիմա Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկն է, Ռումինիան՝ համակրելի միջակից ոչ ավելին:

Ռումինիայի հավաքականն ընդամենը մեկ անգամ է հաղթել վերջին 9 խաղերում (ընդ որում դա տեղի է ունեցել Հայաստանի հետ խաղում, որը մնացել էր 10 հոգով և իր դարպասին 11-մետրանոց բերեց արդեն 4-րդ րոպեին): Ռումինացիները պարտվել են վերջին երեք խաղերից երկուսում, և վերջին չորս հանդիպումներում գոլ չեն խփել: Թվում է, այս վիճակագրությունը ցույց է տալիս թիմի վիճակը, որը ի դեպ, նախորդ ամառ գլխավորեց Քրիստոֆ Դաումը, ով մինչ այդ պահը երկու տարի մնացել էր առանց աշխատանքի:

Լեհաստանն իր հերթին արդեն գրեթե հասել է Ռուսաստան ուղեգրին: 4 հաղթանակ 5 խաղերում, 13 վաստակած միավոր և 6 միավորի տարբերություն երկրորդ տեղից: Թիմում չկան վնասվածք ունեցողներ, շարքում են Ռոբերտ Լեվանդովսկին և Արկադիուշ Միլիկը: Մի խոսքով, թվում է, Լեհաստանը վստահ հաղթանակի լավ շանսեր ունի:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, ընտրական մրցաշար
22:45/10 հնս
Լեհաստան - Ռումինիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ