Լեհաստան — Պորտուգալիա. Վալերի Կարպինի կանխատեսումը
Հավասար մրցակիցների հանդիպում: Կարծում եմ` երկու թիմերի համար էլ հեշտ հանդիպում չէ:
Պորտուգալացիները խոշոր մրցաշարերի փորձառու մասնակիցներ են: Այո, նրանք դեռ հաղթանակ չեն տարել Ֆրանսիայում, բայց միևնույն ժամանակ նաև չեն պարտվել: Իսկ Խորվաթիայի հետ խաղում թեև ձանձրալի էր, բայց փոխարենը գրագետ խաղացին արդյունքի վրա` չթողնելով մրցակցին ոչ մի անգամ ուղիղ հարված կատարել դեպի դարպասը: Ենթադրում եմ, որ քառորդ եզրափակչում ևս նրանք այդպես կարող են գործել: Ինչպես ասվում է, խաղը մոռացվում է, արդյունքը մնում է:
Բայց լեհերը ևս իրենց լավ են դրսևորում այս Եվրոյում: Նրանք նույնպես ոչ մի թիմի չեն պարտվել, բայց միևնույն ժամանակ հաղթանակներ են տարել և ոչ-ոքի խաղացել գերմանացիների հետ: Վատ կազմ չունեն, բավականին հավասարակշռված է: Նույնիսկ երբ գոլ չի խփում Ռոբերտ Լեվանդովսկին, նրան փոխարինող կա, հավաքականն առանց գոլերի չի մնում:
Խաղադրույք կկատարեի լեհերի անցման վրա: Թիմն ավելի կազմակերպված ու կայուն է թվում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: